Վալերի Օսիպյանի՝ դանակահարություն կազմակերպած եղբորորդին Հայաստանից հեռացել է. Առավոտ
Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի՝ դանակահարության մեջ մեղադրվող եղբորորդին՝ Սեդրակ Օսիպյանը, Հայաստանից հեռացել է: Այս մասին Aravot.am-ին ասաց Նուբարաշենի բնակիչ Սուսան Հովհաննիսյանը:
Սեդրակ Օսիպյանը, ըստ Նուբարաշենի բնակչի, մեկնել է Ռուսաստան՝ ծնողների մոտ: Հիշեցնենք, որ Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել էր Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի եղբորորդու` 22-ամյա Սեդրակ Օսիպյանի խափանման միջոցը կալանավորումն ընտրելու միջնորդությունը: Նրա նկատմամբ հայտարարվել էր հետախուզում:
Մանրամասներն՝ այստեղ