Բաժիններ՝

Թուրքիայում մեկնարկում է ժողովրդավարության համար պայքարը. Իհսանօղլու

Թուրքական TRT Haber հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահական ընտրություններում ընդդիմության միասնական թեկնածու, Իսլամական համագործակցության կազմակերպության նախկին ղեկավար Էքմելեդդին Իհսանօղլուն հայտարարել է, որ Թուրքիայում մեկնարկում է ժողովրդավարության համար պայքարը:

Իհսանօղլուի խոսքերով՝ Թուրքիայի նոր նախագահը պետք է ներկայացնի հասարակության բոլոր շերտերը: Իհսանօղլուն վստահություն է հայտնել, որ Թուրքիայում նախագահական ընտրությունները կանցկացվեն ժողովրդավարական մթնոլորտում: Իհսանօղլուն ընդդիմության միասնական թեկնածու է դարձել հունիսի 16-ին:

Թուրքիայում նախագահական ընտրությունների առաջին փուլն անցկացվելու է օգոստոսի 10-ին, իսկ հնարավոր երկրորդ փուլը՝ օգոստոսի 24-ին: Գործող նախագահ Աբդուլլահ Գյուլի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է օգոստոսի 28-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031