Բաժիններ՝

Բաչո Ախալայայի նկատմամբ նոր մեղադրանք է ներկայացվել

Грузия Online-ի փոխանցմամբ՝ այսօր նոր մեղադրանք է ներկայացվել Վրաստանի պաշտպանության և ներքին գործերի նախկին նախարար Բաչո Ախալայայի նկատմամբ: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է կալանքի տակ գտնվող նախկին նախարարի կին Աննա Նադարեիշվիլին:

Ախալայան մեղադրվել է լրտեսության մեջ մեղադրվողներին խոշտանգելու մեջ: Ավելի վաղ՝ ապրիլին, Թբիլիսիի Վերաքննիչ դատարանն ուժի մեջ թողեց Թբիլիսիի քաղաքային դատարանի վճիռը՝ հայտարարելով, որ նոր ապացույցներ չկան Ախալայայի մեղավորության մասին:

Ախալայան ու նրա ստորադասները մեղադրվել էին 7 զինվորականների հանդեպ անմարդկային վերաբերմունք ցուցաբերելու մեջ: Չնայած Վերաքննիչ դատարանի տվյալ որոշմանը՝ Ախալայան գտնվում է կալանքի տակ, քանի որ նրան դատապարտել են ծառայողական լիազորությունները գերազանցելու համար՝ կապված 2006 թվականի բանտային խռովության հետ, երբ նա զբաղեցնում էր պատիժների իրագործման դեպարտամենտի ղեկավարի պաշտոնը:

Ախալայայի կինը հայտարարել է, որ Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին դատախազներին հրահանգել է թույլ չտալ, որ Ախալայան բանտից դուրս գա հուլիսի 26-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031