Բաժիններ՝

Դատավորի դստեր ընկերությունը՝ դատախազների համազգեստի մատակարար. hetq.am

Երեկ՝ հուլիսի 1-ին, ՀՀ գլխավոր դատախազության նիստերի դահլիճում տեղի ունեցավ հանդիսավոր նիստ՝ նվիրված դատախազության աշխատողի օրվան եւ դատախազության 96-րդ տարեդարձին: Դատախազները ներկայացել էին իրենց տոնական սպիտակ համազգեստներով: hetq.am-ի փոխանցմամբ՝ այս տարվա մարտի 6-ին ՀՀ դատախազությունը պետության կարիքների համար ապրանքների մատակարարման պետական գնման պայմանագիր է կնքել «Պահապան» ՍՊԸ-ի հետ՝ 99 միլիոն 426 հազար դրամ ընդհանուր արժեքով: Հենց այս ՍՊԸ-ն է մատակարարել դատախազների համազգեստները: Այդ գնի մեջ ներառում է նաեւ համազգեստի այլ տեսակներ եւ աքսեսուարներ:

«Պահապան» ՍՊԸ-ն պատկանում է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Գրիշա Մելիք-Սարգսյանի դստերը՝ Վիկտորյա Մելիք-Սարգսյանին:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս