Բաժիններ՝

Երևանի քաղաքապետարանը կկազմակերպի երեխաների ամառային հանգիստը

Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանն այսօրվա ասուլիսում ամփոփելով 2013-2014թթ. ուսումնական տարին ու իրենց կողմից կատարված աշխատանքները, ասաց, որ՝  չնայած ավարտվել է ուսումնական տարին՝ այս ավարտը մեկ այլ աշխատանքի սկիզբ է. «Սկսվեց ամառային հանգիստը. այն ուղեկցվում է կրթության, մշակութային, մարզական, ֆիզիկական դաստիարակությամբ: Ավանդույթ դարձած` ՀՀ կառավարության որոշմամբ սոցիալապես անապահով ընտանիքներից երեխաներ ենք ուղարկում Ծաղկաձոր և Հանքավան՝ թվով 4 ճամբարներում ամառային հանգիստը կազմակերպելու: Այս տարի՝ նախորդ տարվա համեմատությամբ 100 երեխա ավելացավ այս ցանկում և մենք այս տարի երեք հերթով ենք կազմակերպելու այս գործընթացը: Քաղաքապետի հետևողական աշխատանքի արդյունքում մենք հուլիսի 20-ին 325 աշակերտների առաջին հերթափոխը ճանապարհային ոստիկանության ուղեկցությամբ, վարչական շրջանների ղեկավարների գիտությամբ ուղարկվեցին ճամբարներ, և այսօր արդեն այդ երեխաները հանգստանում են Հանքավանի և Ծաղկաձորի ճամբարներում: Առաջին հերթափոխը կավարտվի հուլիսի 9-ին: Վերջին հերթափոխը Ծաղկաձորից կվերադառնա օգոստոսի 16-ին»:

Այն աշակերտների համար, որոնք հնարավորություն չեն ունեցել ընդգրկվելու այս ճամբարներում և տարբերակ չունեն քաղաքից հեռանալու կստեղծվեն բակային ճամբարներ. «Վարչական շրջանների հոգատարության արդյունքում ճամբարները կգործեն ամառվա ընթացքում, այստեղ կշարունակվի նաև երեխաների կրթության, մշակութային և ռազմահայրենասիրական դաստիարակությունը: Յուրաքանչյուր վարչական շրջանում 3-4 դպրոցներ կտրամադրվեն այս երեխաների համար: Այնտեղ կկազմակերպվի երեխաների սննդի խնդիրը»:

Գ. Սողոմոնյանը հավելեց, որ իրենք արդեն առանձնացրել են այն դպրոցները, որտեղ երեխաները սնվելու են. ապահովել են արդեն գույքը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031