Դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Ձեզ (լրագրողներին) խորհուրդ եմ տալիս դիմել նախագահին և հարցնել, թե ինչու է պահանջվել այդչափ ժամանակ:
Նախագահական ընտրությունները տանուլ տալուց հետո ԺՀԿ-ն իր ուշադրությունը կենտրոնացնելու է հաջորդ տարվա ամռանը երկրում կայանալիք խորհրդարանական ընտրությունների վրա:
Օգոստոսի 7-ին՝ Ս. Տիրամոր վերափոխման տոնի օրը՝ ժամը 18.00-22.00, Կարապի լճի և Հանրապետության հրապարակի տարածքում տեղադրվելու են տաղավարներ, որտեղ Տ. Նավասարդ Սրբազանի օրհնությամբ Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդները հավաքելու են ամենատարբեր իրեր՝ հագուստ, առաջին անհրաժեշտության իրեր, անկողնային պարագաներ, սպասք, կենցաղային այլ ապրանքներ, չփչացող սնունդ և այլն՝ Այգեպարում թշնամու կրակոցներից այրված տների բնակիչների համար: Նրանց արդեն բնակարաններ են հատկացվել, սակայն ուրիշ ոչինչ չունեն ու յուրաքանչյուր իր, աջակցություն միայն կօգնի դիմակայել փորձությանը:
Շատերին է թվում, թե մարդկությունը թևակոխել է քաղաքակրթված մի փուլ, որտեղ յուրաքանչյուր խնդիր կարելի է լուծել խաղաղ ճանապարհներով: Սակայն ինչ տեղի է ունենում Իրաքում, այն ամենը, ինչ իրականացնում են ծայրահեղ իսլամիստները եզդիների նկատմամբ, ոչ այլ ինչ է, քան ցեղասպանություն: Ցավոք սրտի միջազգային հանրությունը քնած է և աչք է փակում այդ ոճրագործությունների վրա՝ թողնելով ոճրագործներին գործել այնպես, ինչպես ցանկանում են:
Այս մասին «Օբոռոնէքսպո-2014» ցուցահանդեսում այսօր հայտարարել է «Ալմազ-Անթեյ» ՀՕՊ-ի կոնցեռնի գլխավոր տնօրենի տեղակալ Վյաչեսլավ Ձիրկալնը:
Պահանջում ենք, անհապաղ ապահովել Հայաստանի Հանրապետության սահմանակետերում կամ այլ կերպ ՀՀ տարածքում հայտված իրաքյան փախստականների ժամանակավոր պաշտպանությունը, ինչպես պահանջվում է վերը նշված օրենսդրական ակտերով և կոնվենցիայով:
Ոստիկանության Անիի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` 1970 թ. ծնված Մարինե Մ.-ն կամավոր հանձնել է «ԻԺ» տիպի 16 մմ տրամաչափի երկփողանի ողորկափող որսորդական հրացան:
Նման եզրահանգման են եկել ամերիկացի գիտնականները, ինչն արտացոլվել է ԱՄՆ-ի երկրաբանական ծառայության վերլուծությունում:
Ինչպե՞ս մերսուղուհու ծառայություններն ու միլիոնների հասնող բազում վատնումները կարող են ընկալվել որպես նորմա:
«Երևանի փողոցների ասֆալտապատման նպատակով կառավարությունն օգոստոսի 14-ին որոշեց պետբյուջեի պահուստային ֆոնդից 4 մլրդ դրամ հատկացնել Երևանի քաղաքապետարանին: Ըստ կառավարության հիմնավորման՝ որոշման ընդունման արդյունքում ակնկալվում է Երևանի երթևեկելի փողոցներում ունենալ 508 600 քմ նոր, բարձրորակ ասֆալտբետոնյա շերտ, շուրջ 105 535 քմ ասֆալտբետոնյա շերտ էլ՝ մայթերի հատվածներում:
«Ոստիկանապետը անձամբ ինձ պատասխան ա տալու, կամ էլ իրա երեխեքն են իմ երեխեքին պատասխան տալու, կամ իրա թոռներն եմ իմ թոռներին պատասխանտալու: Ես արյան վրեժ եմ դրել, ինքը չգիտի, թե ում հետ գործ ունի: Ասում եմ, որ վախով ման գա: Որ կռիշից քար ընգնի գլխին, մեռնելուց ասի կարող ա Վարդանի արածն էր»,- հայտարարել է Վարդան Վարդանյանը:
Ավստրալական Խաղաղության ու էկոնոմիկայի ինստիտուտը կազմել է Global Peace Index 2014 (Գլոբալ խաղաղասիրության ինդեքս 2014) զեկույցը:
«Հաշվի առնելով մեր տարածաշրջանի դիրքը և սեյսմիկ ակտիվությունը՝ այս նախարարությունը մեզ համար շատ կարևոր է: Որպես վարչապետ՝ պարտավորվածություն եմ զգում, որպեսզի այս կազմակերպված նախարարությանն ավելի մեծ ուշադրություն դարձնենք: Մենք անպայման կփորձենք աջակցել, որպեսզի նախարարությունն ապահովվի արդյունավետ գործունեություն իրականացնելու անհրաժեշտ միջոցներով: Վերջին տարիներին ԱԻՆ-ում արձանագրվել են ակնհայտ ձեռքբերումներ, ինչի համար ուրախ եմ: Համոզված եմ, որ մեր ազգի յուրաքանչյուր ներկայացուցիչ ուրախ է, քանի որ վտանգի դեպքում իր կողքին կանգնած է մի կուռ կառույց, որը յուրաքանչյուր պահի կարող է աջակցել մեր քաղաքացիներին»:
Գիշերը, ժամը 02.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ «ստորին ծնոտի կոտրվածք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1993 թ. ծնված Լևոն Կ.-ն և հայտնել, որ վնասվածքը ստացել է Կոմիտասի շուկայի մոտ` հարված ստանալու հետևանքով:
Այս մասին հայտարարել է Ուկրաինայի արդարադատության նախարար Պավել Պետրենկոն:
Ուկրաինայի ԱԳՆ-ը վճռական բողոք է հայտնել Ղրիմում ու Սևաստոպոլում գտնվող միջուկային օբյեկտները Ռուսաստանի կողմից զավթելու փորձերի կապակցությամբ:
Օգոստոսի 15-ին, ժամը 12.44-ին տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Զավարյան փողոցի թիվ 2 շենքի 8-րդ հարկի բնակարաններից մեկում, որի պատուհանից քաղաքացի է վայր ընկել: Դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք և ՃԿԿ օպերատիվ խումբը:
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի 2014թ. օգոստոսի 14-ի որոշումով արգելվել է Ա/Ձ «Արմեն Սուքիասյանի» պանրի արտադրամասի կողմից արտադրված «Լոռի» պանիր, թթվասեր և մածուն արտադրատեսակների արտադրությունը:
«Լեռնային Ղարաբաղում անկասկած ՊԲ-ի ստորաբաժանումները երբեւիցե անկանոն կրակոցներին չեն պատասխանում, պատասխանում են դիպուկահարների կրակոցներին, կամ, ասենք, կանխարգելիչ միջոցառումներ են իրականացնում դիվերսիաներից զերծ պահելու համար»,-ասել է նա։
Այս մասին այսօր հայտնել է Վրաստանի ՊՆ-ի մամլո ծառայությունը:
Փոխնախարարին անհանգստացնում է քրիստոնյա հայերի վերաբերմունքը իսլամացած հայերի նկատմամբ. «Ես չեմ հասկանում, թե ինչ տարբերություն կա իսլամացած հայի (որին պարտադրել են իսլամը, նա չի ցանկացել ընդունել) և այն հայի միջև, որն Առաքելական եկեղեցու հետևորդ է: Ճակատագրով նրանք ավելի ողբերգական կյանք են ապրել, քան թե մենք, և պարտավոր ենք նրանց ընդունել իբրև հայի: Նրանց թիվը թուրքական իշխանությունների կողմից նշվում է 2-4.5 միլիոն, բայց իրենց մեջ կան հետազոտողներ, որոնք հստակորեն պնդում են, որ ծպտյալ և իսլամացած հայերի թիվը հասնում է մինչև 8 միլիոն:
Դատական նիստից հետո Հայրապետյանի փաստաբան Հենրի Ռեզնիկը դատարանի կայացրած որոշումը որակել է որպես «խայտառակություն»:
Ռուսաստանի Դաշնության հետ Հայաստանի Հանրապետության առևտրատնտեսական հարաբերությունները զարգացնելու, ագրոպարենային արտադրանքի արտահանման ծավալներն ավելացնելու և արտահանման գործընթացը համակարգված կազմակերպելու նպատակով ՀՀ գյուղատնտեսության նախարարի հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ:
«Ամբողջ խնդիրը կայանում է նրանում, որ սեպտեմբերի 1-ից սկսվում են դասերը, իսկ այնտեղ պետք է լինի գյուղմեքենաների սրահ-լաբորատորիա, մենք չենք կարողանում մեր տարածքը տնօրինել: Ամբողջ զավեշտն այդ է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի ազգային Ագրարային համալսարանի ընդհանուր գծով պրոռեկտոր Պարույր Էֆենդյանը՝ խոսելով վերջին շրջանում համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի և ՕԵԿ-ի անդամների միջև տեղի ունեցոx ընդհարումների մասին:
Ապրիլի 23-ին ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում էր ստացվել, որ ժամը 16.00-ին Ա. Բաբաջանյան փողոցի թիվ 7 շենքի աստիճանների վրա անհայտ անձը քաշել-պոկելով բացահայտ հափշտակել է 1974 թ. ծնված Արմենուհի Ա.-ի պարանոցի ոսկյա շղթան` կախազարդով, և դիմել փախուստի` պատճառելով 90.000 դրամի նյութական վնաս:
Հանդիպումների ընթացքում քննարկվել են միջազգային և տարածաշրջանային անվտանգության հարցեր:Մասնավորապես, անդրադարձ է եղել հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում ս.թ. հուլիս-օգոստոս ամիսների ընթացքում տեղի ունեցած իրադարձություններին, ինչպես նաեւ խաղաղապահությանն ու ռազմական կրթությանը վերաբերող հարցերին:
Այն, որ հայերն իսկապես նախընտրում են ամառային հանգիստը կազմակերպել Թուրքիայում՝ գաղտնիք չէ: Հենց այս փաստն էլ հաշվի առնելով՝ Սևան Աղաջանյանը հարկ համարեց հիշեցնել, որ թուրքերը հայերի դարավոր թշնամիներն են, արդեն դարեր շարունակ «հայի արյունով են սնվում» և որ ցանկացած հայի համար պիտի անընդունելի լինի Թուրքիայում հանգստանալը:
Այս մասին գործակալությանը հայտնել են նրա ռազմական աղբյուրները: