
Ռուսաստանում թույլատրել են C-400 նորագույն զենիթա-հրթիռային համալիրի արտահանումը

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանում թույլատրվել է C-400 նորագույն զենիթա-հրթիռային համալիրի (ԶՀՀ) արտահանումը, ինչի շուրջ բանակցություններ են սկսվել օտարազգի պատվիրատուների հետ:
Այս մասին «Օբոռոնէքսպո-2014» ցուցահանդեսում այսօր հայտարարել է «Ալմազ-Անթեյ» ՀՕՊ-ի կոնցեռնի գլխավոր տնօրենի տեղակալ Վյաչեսլավ Ձիրկալնը: Նա ընդգծել է, որ իրենք C-400 ԶՀՀ-ների արտահանման շուրջ բանակցություններում բավական առաջ են գնացել:
Ձիրկալնը հավելել է, որ նախկինի նման առաջնահերթությունը տրվում է պետպատվերի շրջանակներում C-400-ի մատակարարումներին, ինչը վերաբերում է նաև միջին հեռահարության ՀՕՊ-ի համալիրներին: С-400 Триумф-ը միջին ու մեծ հեռահարության համակարգ է, յուրաքանչյուր համալիր ունակ է մինչև 400 կիլոմետր հեռավարության վրա միաժամանակ մինչև 72 հրթիռ ուղղել 36 թիրախի վրա: