
«Լիբերալ Ժողովրդական» կուսակցությունը եզդի ժողովրդի կողքին է

Շատերին է թվում, թե մարդկությունը թևակոխել է քաղաքակրթված մի փուլ, որտեղ յուրաքանչյուր խնդիր կարելի է լուծել խաղաղ ճանապարհներով: Սակայն ինչ տեղի է ունենում Իրաքում, այն ամենը, ինչ իրականացնում են ծայրահեղ իսլամիստները եզդիների նկատմամբ, ոչ այլ ինչ է, քան ցեղասպանություն: Ցավոք սրտի միջազգային հանրությունը քնած է և աչք է փակում այդ ոճրագործությունների վրա՝ թողնելով ոճրագործներին գործել այնպես, ինչպես ցանկանում են:
«Լիբերալ Ժողովրդական» կուսակցությունը դատապարտում է եզդիների նկատմամբ իրականացրած ոճրագործությունը և միանում է Հայաստանում եզդիների պայքարին հանուն մարդու իրավունքների և ամեն կերպ սատարելու է մեր բարեկամ ժողովրդին:
«Լիբերալ Ժողովրդական» կուսակցության նախագահ Դավիթ Հարությունյան