Բաժիններ՝

Վրաստանի վարչապետը խստապես քննադատել է երկրի նախագահին

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին այսօր վրացի լրագրողներին խորհուրդ է տվել երկրի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլուց հետաքրքրվել, թե ինչու է նրանից պահանջվել մեկ ամիս՝ գաղտնազերծելու համար Միխեիլ Սաակաշվիլու ծախսերի մասին փաստաթղթերը.

«Ինձ համար անհասկանալի է, թե ինչու է նախագահից պահանջվել մեկ ամիս՝ ապագաղտնիացնելու համար այդ նյութերը: Յուրաքանչյուր քաղաքացու հայտնի էր, որ եղել են նման ծախսեր: Տարիներով խոսել են այդ մասին, սակայն չկային ապացույցներ:

Հենց այդ պատճառով էլ անհրաժեշտ էր վերացնել «գաղտնի» մակագիրը: Ձեզ (լրագրողներին) խորհուրդ եմ տալիս դիմել նախագահին և հարցնել, թե ինչու է պահանջվել այդչափ ժամանակ: Կարծում եմ, որ դա շատ պարզ ընթացակարգ էր: Ես՝ որպես շարքային քաղաքացի, ամաչում եմ, որ մենք ունենք անամոթ նախագահ»:

Նախորդ շաբաթ Մարգվելաշվիլին վրդովմունք էր հայտնել, որ ԶԼՄ-ներում է հայտնվել այն տեղեկատվությոնը, թե դատախազությունը գրավոր դիմել է իրեն՝ խնդրելով «գաղտնի» մակագիրը հանել Սաակաշվիլու ենթակայության տակ գտնված Պետական պահպանման հատուկ ծառայության ծախսերի մասին փաստաթղթերի վրայից:

Դրանից հետո Սաակաշվիլուն մեղադրել են պետբյուջեից մոտ 5 միլիոն դոլար վատնելու մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս