Բաժիններ՝

Մոսկվայի քաղաքային դատարանը որոշել է կալանքի տակ թողնել Լևոն Հայրապետյանին

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Մոսկվայի քաղաքային դատարանը որոշել է կալանքի տակ թողնել գործարար Լևոն Հայրապետյանին, ով մեղադրվում է «հանցավոր ճանապարհով ձեռք բերված փողերը լվանալու և վատնելու մեջ»:

Մոսկվայի քաղաքային դատարանը դրանով իսկ չի բավարարել Լևոն Հայրապետյանի կալանքը վերացնելու մասին պաշտպանող կողմի միջնորդությունը և ուժի մեջ է թողել Բասմանի դատարանի որոշումը, որով Հայրապետյանին կալանքի տակ են վերցրել մինչև սեպտեմբերի 15-ը:

Դատական նիստից հետո Հայրապետյանի փաստաբան Հենրի Ռեզնիկը դատարանի կայացրած որոշումը որակել է որպես «խայտառակություն»: 65-ամյա գործարարին Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում ձերբակալել են հուլիսի 15-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031