Ուկրաինայի ԱԳՆ-ը նոտա է հղել Ռուսաստանին
ZN.UA-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի ԱԳՆ-ը վճռական բողոք է հայտնել Ղրիմում ու Սևաստոպոլում գտնվող միջուկային օբյեկտները Ռուսաստանի կողմից զավթելու փորձերի կապակցությամբ:
Ռուսական կողմին տրված նոտայում ընդգծված է, որ Ղրիմում ու Սևաստոպոլում գտնվող միջուկային բոլոր օբյեկտները, սարքերն ու նյութերը հանդիսանում են Ուկրաինայի սեփականությունը:
Նոտայում նաև նշված է, որ դրանց իրավական կարգավիաճակը, շահագործման կարգը, օգտագործումն ու սպասարկումը հստակեցված են Ուկրաինայի օրենսդրությամբ, ինչպես նաև Ուկրաինայի ու ԱԷՄԳ-ի միջև համաձայնագրի դրույթներով:
Ուկրաինայի ԱԳՆ-ն ընդգծել է, որ Ռուսաստանի այդօրինակ գործողություններն ուղիղ սպառնալիք են ներկայացնում 1968 թվականի հուլիսի 1-ին Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի ստորագրումից հետո հաստատված միջազգային ռեժիմին:
Ընդգծվել է նաև, որ Ուկրաինայի ողջ տարածքում՝ ներառյալ ժամանակավորապես օկուպացված Ղրիմի ինքնավար հանրապետությունն ու Սևաստոպոլ քաղաքը, չի թույլատրվում միջուկային զենքի տեղակայում կամ միջուկային նյութերի ու օբյեկտների տեղափոխում: