Բաժիններ՝

Ադրբեջանը հետաքրքրված է A400M տիպի ռազմափոխադրման ինքնաթիռներով. APA

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանը գնահատում է A400M Atlas տիպի ռազմափոխադրման ինքնաթիռ գնելու հնարավորությունները:

Այս մասին գործակալությանը հայտնել են նրա ռազմական աղբյուրները: Ադրբեջանական կողմը ներկա է գտնվել ինքնաթիռի շնորհանդեսին, և նրա թռիչքային ու տեխնիկական առանձնահատկությունները տպավորել են ադրբեջանական պատվիրակությանը

Ներկա դրությամբ ադրբեջանական կողմը ծանոթանում է տվյալ ինքնաթիռի գնման պոտենցիալին ու հնարավորություններին: Airbus Military ընկերության արտադրած Atlas ինքնաթիռն ունի 4 շարժիչ, նրա անձնակազմը բաղկացած է 3-4 մարդուց (2 օդաչու): Ինքնաթիռի երկարությունը կազմում է 43.8 մետր, թևերի բացվածքը՝ 42.4 մետր, օգտակար բեռնվածությունը՝ 130 տոննա, առավելագույն արագությունը՝ 780 կմ/ժամ:

Հիշեցնենք, որ այս տարվա մայիսի 12-ին Թուրքիայի ռազմաօդային ուժերին էր հանձնվել ռազմավարական նշանակություն ունեցող A400M տիպի ռազմափոխադրման առաջին ինքնաթիռը, որը Թուրքիան ստացել էր դրանից մոտ մեկ ամիս առաջ:

Ուշագրավ է, որ Թուրքիայում A400M տիպի ռազմավարական տրանսպորտային առաջին ինքնաթիռին տրվել էր Atlas անունը, ինչից ելնելով էլ՝ կարելի է ենթադրել, որ ադրբեջանական կողմը տվյալ ինքնաթիռի հնարավորություններին ծանոթանում է հենց Թուրքիայի տարածքում՝ Քայսերիի 12-րդ ավիաբազայում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս