Հայաստանը տարածաշրջանի ամենախաղաղասեր պետությունն է. Global Peace Index 2014
Բրիտանական The Independent թերթի փոխանցմամբ՝ ավստրալական Խաղաղության ու էկոնոմիկայի ինստիտուտը կազմել է Global Peace Index 2014 (Գլոբալ խաղաղասիրության ինդեքս 2014) զեկույցը, որում ընդգրկվել է 162 երկիր:
Ամենաշատը զինված կոնֆլիկտների մեջ մտնող երկրների թվում հայտնվել են Սիրիան (162-րդ տեղ), Աֆղանստանը (161-րդ տեղ), Հարավային Սուդանը (160-րդ տեղ), Իրաքը (159-րդ տեղ), Սոմալին (158-րդ տեղ), Սուդանի Հանրապետությունը (157-րդ տեղ), ԿԱՀ-ը (156-րդ տեղ), Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը (155-րդ տեղ), Պակիստանը (154-րդ տեղ), ԿԺԴՀ-ը (153-րդ տեղ), Ռուսաստանը (152-րդ տեղ) ու Նիգերիան (151-րդ տեղ):
Հետազոտողները նաև ընդգծում են, որ այդ երկրներում տեղի են ունենում մեծ թվով ահաբեկչություններ և գոյություն ունի հանցավորության բարձր մակարդակ: Հայաստանը հանգրվանել է 97-րդ տեղում, Ադրբեջանը՝ 123-րդ տեղը, Վրաստանը՝ 111-րդ տեղը, Թուրքիան՝ 128-րդ տեղը, Իրանը՝ 131-րդ տեղը:
Ուկրաինան 141-րդ տեղում է, Մաքսային միության անդամներից Բելառուսը 92-րդ տեղում է, իսկ Ղազախստանը՝ 103-րդ տեղում: ԱՄՆ-ը 101-րդն է, Չինաստանը՝ 108-րդը, Մեծ Բրիտանիան՝ 47-րդը, Գերմանիան՝ 17-րդը, Ֆրանսիան՝ 48-րդը, Իտալիան՝ 34-րդը: Գլոբալ խաղաղասիրության ինդեքսը կազմվում է 2007 թվականից: Գաղափարի հեղինակը ավստրալացի ձեռնարկատեր Սթիվ Կիլելեան է: