
Վրացի զինվորականները լքում են Քաբուլը

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Աֆղանստանի մայրաքաղաքում կենտրոնացած վրացի զինծառայողները լքում են ամերիկյան «Ֆենիքս» ռազմաբազան, որն ավարտում է իր գործունեությունը: Այս մասին այսօր հայտնել է Վրաստանի ՊՆ-ի մամլո ծառայությունը:
Հրաժեշտի հանդիսավոր արարողության ժամանակ իջեցվել է Վրաստանի պետական դրոշը, որը սերժանտ Գեորգի Տաբլիաշվիլին հանձնել է Աֆղանստանում Վրաստանի բարձրագույն ռազմական ներկայացուցիչ, գնդապետ Ջոնի Տատունաշվիլուն: Վրացի զինվորականներին մեդալներ են շնորհել՝ ՆԱՏՕ-ի խաղաղապահ գործողությանը մասնակցելու համար: