Բաժիններ՝

Ուկրաինան Ռուսաստանի դեմ երեք խոշոր մեղադրանք է ներկայացրել ՄԻԵԴ

Focus պարբերականին տված հարցազրույցի ժամանակ Ուկրաինայի արդարադատության նախարար Պավել Պետրենկոն հայտարարել է, որ ուկրաինական կողմը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) երեք խոշոր մեղադրանք է ներկայացրել Ռուսաստանի Դաշնության դեմ.

«Առաջինն ու ամենախոշորը կապված են Ղրիմի բռնակցման ու ապօրինի ռազմական ագրեսիայի հետ: Այս հարցում արդեն իսկ կա առաջին որոշումը. Ռուսաստանին պարտավորեցրել են զինվորական կոնտինգենտը դուրս բերել թերակղզու տարածքից:

Որոշվում է նաև ուկրաինական պետության սեփականության իրավունքների խախտման հարցը: Ռուսական կողմին մեր պահանջներն արդեն իսկ հասել են 1.2 տրիլիոն գրիվնայի, և այդ թիվն աճելու է:

Երկրորդ գործը կապված է ահաբեկիչների կողմից ուկրաինացի երեխաներին առևանգելու և ապօրինի ճանապարհով Ռուսաստան տեղափոխելու հետ: Դատարանը տվյալ դեպքում մտադիր է ապացուցել Ռուսաստանի մասնակցությունը զինյալների գործողությունների համակարգման մեջ:

Երրորդ գործն էլ առնչվում է անմիջականորեն Ղրիմի ինքնահռչակ իշխանությունների կողմից Ղրիմի թաթարների հոգևոր առաջնորդ Մուսթաֆա Ջեմիլևի մուտքը թերակղզու տարածք արգելելու հետ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս