Բաժիններ՝

Վրաստանում ավարտվել է ամենաթողտվության ու անպատժելիության ժամանակաշրջանը. Գարիբաշվիլի

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին, մեկնաբանելով նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլու դեմ նոր մեղադրանքները, հայտարարել է, որ Վրաստանում ավարտվել է ամենաթողտվության ու անպատժելիության ժամանակաշրջանը.

«Ինչպե՞ս մերսուղուհու ծառայություններն ու միլիոնների հասնող բազում վատնումները կարող են ընկալվել որպես նորմա: Դա բացառված է: Ես ցանկանում եմ ևս մեկ անգամ հայտարարել, որ Վրաստանում ավարտվել է ամենաթողտվության ու անպատժելիության ժամանակաշրջանը:

Բոլորը պատասխան կտան անհրաժեշտ ձևով, և բոլոր քաղաքացիները հավասար կլինեն օրենքի առջև՝ լինի դա վարչապետ, նախագահ, խորհրդարանի նախագահ կամ այլ պաշտոնյա»: Վրաստանում Սաակաշվիլու նկատմամբ հայտարարվել է ներքին հետախուզում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031