Որոշ բնակիչների ահազանգին՝ ճանապարհին «պառկած ոստիկանների» տեղադրման կամ այլ քայլերի ձեռնարկման վերաբերյալ, պատասխանատու մարմիններից հավաստիացրեցին, որ մայթերը կառուցելուց հետո են այդ աշխատանքներն անելու։
Օգոստոսի 25-ին տեղի է ունեցել 13 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT1324B142 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Ինչպես նախկինում հայտնել էինք` օգոստոսի 3-ին, ժամը 09.30-ին, ոստիկանության Հրազդանի բաժին էր դիմել Ծաղկաձորի հանգստյան տներից մեկի տնօրենն ու հայտնել, որ նույն օրը, ժամը 05.30-ի սահմաններում, երեք անհայտ անձինք, հանգստյան տան 2-րդ մասնաշենքի 1-ին հարկի դուռը բացելով` սենյակներից գողացել են պլազմային 5 հեռուստացույց:
Ռուսաստանի հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոնն անցկացրել է սոցիոլոգիական հարցում եւ հետազոտություն` պարզելու ռուս հասարակության վերաբերմունքը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության եւ ԼՂ հակամարտության կարգավորման առնչությամբ:
Կենտրոնական բանկի խորհուրդն օգոստոսի 26-ի նիստում, որը վարել է ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, գրանցել է «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» իրավաբանական անձանց միության կանոնները:
Ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ ԹԱՇԴՊՎ, Լոռու մարզային վարչության և Բազումի բաժնի ծառայողների ձեռնարկած համատեղ միջոցառումների շնորհիվ` Տաշիր քաղաքում հայտնաբերվել է 1984 թ. ծնված Համլետ Գ.-ն:
Պորոշենկոն առաջարկել է պայմանավորվել մոնիթորինգային խմբի ստեղծման շուրջ, որը կգնահատի ԵՄ-ի հետ Ուկրաինայի ասոցացումից Մաքսային միության համար իրական վնասը:
Գյուլը հայտարարել է, որ իր նախագահության 7 տարիներին «Չանքայա» նախագահական նստավայրի դռները բաց են եղել ժողովրդի առջև, և որ պետությունը չի հեռացել ժողովրդից:
Օգոստոսի 26-30-ին հյուսիսային շրջաններում երեկոյան ժամերին և գիշերվա առաջին կեսին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վրկ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
Ցայժմ Անիի ստորգետնյա քաղաքում հայտնաբերվել է 823 ստորգետնյա կառույց ու քարանձավ:
Ոստիկանության աշխատակիցն ու մի խումբ անձինք դիտավորությամբ հարվածներ են հասցրել քաղաքացի Արմեն Հ.-ին` պատճառելով մարմնական վնասվածքներ, որը կանխվել է ոստիկանության աշխատակիցների միջամտությամբ:
Հայտնի է, որ արևի ուլտրամանուշակագույն ճառագայթները վնասում են մարդու մաշկը: Արևի ուլտրամանուշակագույն ճառագայթները առաջացնում են մաշկի քաղցկեղ և մաշկային նմանատիպ հիվանդություններ:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ՝ Արտաշես Ավետիսյանն իր դիմումի համաձայն ազատվել է Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի տեղակալի պաշտոնից։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարությունից:
«Երեխաների խնդիրները գտնվում են կառավարության ուշադրության կենտրոնում: Այդ առումով շնորհակալ ենք հիմնադրամի կողմից մեր երկրում իրականացվող բազմաթիվ ծրագրերի համար: Կառավարությունը պատրաստակամ է երեխաների բազմաբնույթ խնդիրներին ժամանակի ընթացքում տալ լուծում, ուստի հետագայում ևս պատրաստ ենք աջակցել հիմնադրամին՝ յուրաքանչյուր նախաձեռնության իրականացման համար»,- նշել է վարչապետը:
Նարիշկինը ողջունել է գիրքը Ռուսաստանի պատմագիտական ընկերության առաջնահերթ առաջադրանքների թվում ներառելը:
Օգոստոսի 25-ին, ժամը 19.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ Էրեբունի փողոցի 25 շենքի բնակարաններից մեկում կնոջ դիակ կա: Ժամը 20.00-ին ստացվել է երկրորդ հաղորդումը` «նախաբազկի կտրած վերքեր, հեմոռագիկ շոկ» ախտորոշմամբ նույն բնակարանից բուժօգնության է տեղափոխել 1967 թ. ծնված Էդիկ Ա.-ին:
Պուտինն ընդգծել է, որ դրանից վնաս կկրեն նաև Մաքսային միության երկրների՝ Բելառուսի ու Ղազախստանի տնտեսությունները:
Սոչիի հանդիպումը նախօրոք սցենարով պլանավորված էր, կային խաղացողներ և նրանք իրենց դերը խաղացին, լավածությունը քչացավ, բայց հետագա լարվածությունը կմեծանա, Ադրբեջանը չի հրաժարվի, նա կմտածի ուրիշ մեթոդներ և եղանակներ՝ մեզ մոտ միշտ լարվածությունը պահպանելու համար: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետը հայտնեց Արցախյան ազատամարտի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը:
Լրագրողները կարծում են, որ հետախուզական թռիչքներին կարող են հաջորդել Սիրիայում իսլամականների դիրքերին ավիահարվածները:
Դուբայ-Մոսվկվա ինքնաթիռի ուղևորներից մեկը տեսանկարահանել է ինքնաթիռում կատարված իրադարձությունները:
Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը իր ատենախոսության ժամանակ լրագրողների աշխատանքը խոչընդոտած ՀՀԿ-ական Սեւակ Խաչատրյանի նոր պաշտոնը պարգեւատրում չի համարում:
Արևելագետը համաձայն չէ այն կարծիքի հետ, որ ԱՄՆ-ն է զինում այս կառույցին: Նրա կարծիքով` այս կառույցն սկզբնական շրջանում անվերահսկելի էր, իսկ հիմա կարծես թե որոշակի ուղղություն է նկատվում նրանց գործողություններում.
Իրանի արտգործանախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆն իրաքյան վերջին զարգացումների կապակցությամբ ժամանել է քրդական ինքնավարության կենտրոն Էրբիլ և հանդիպել է Մասուդ Բարզանիի հետ:
Ինչպես հայտնի է՝ ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը հանդես է եկել առաջարկությամբ՝ Ծիծեռնակաբերդից ազատամարտիկների աճյունները տեղափոխել Եռաբլուր, ինչը մեծ քաննարկումների ու քննադատությունների առիթ հանդիսացավ: Պարույր Հայրիկյանն այս առաջարկությամբ դիմել է նաև ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին, ով, ըստ ԱԻՄ նախագահի՝ խոստացել է հարցը քննարկել:
«Հայերը, ասորիները և այլ կրոնական ու ազգային փոքրամասնությունները եթե չեն ցանկանում այնտեղ մնալու համար նախատեսված տուրքը վճարել, չեն ցանկանում իսլամ ընդունել, ապա պարտավոր են պարզապես լքել իրենց բնակավայրերը և հեռանալ Իրաքից, այսինքն՝ նրանց գլխին մահվան սուրը կախված չէ: Իսկ ինչ վերաբերում է եզդիներին, ապա նրանց առջև դրված է երկընտրանք՝ կա՛մ պետք է իսլամ ընդունեն, կա՛մ պետք է պարզապես կոտորածների ենթարկվեն»:
Բանակցությունների մեկնարկից առաջ Ռուսաստանի ու Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Պյոտր Պորոշենկոն ողջունել են միմյանց:
Օգոստոսի 25-ին ՀՀ ԱԻ նախարարությունում կազմակերպվել էր քննարկում` «Ճապոնիայում ջրամբարների պատվարների սեյսմիկ վերլուծության մեթոդներն ու չափանիշները» թեմայով:
Սրանից առաջ հաղորդվել էր, թե Վրաստանը որոշել է սեպտեմբերի 1-ից ոչ վիզային ռեժիմ սահմանել 24 երկրների քաղաքացիների համար:
Նիստին մասնակցել են ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, Վահե Հովհաննիսյանը, Էլինար Վարդանյանը, Ստեփան Մարգարյանը, Վարդան Օսկանյանը և Միքայել Մելքումյանը: ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը նիստին ներկա չի գտնվել:
Կարծում եմ՝ կողմերը պատրաստ չեն խաղաղության կամ պատերազմի, Ադրբեջանը, որպես պարտվող կողմ ավելի հետաքրքրված է կոնֆլիկտի վերսկսմամբ: Միևնույն ժամանակ Ադրբեջանը հասկանում է հնարավոր պատերազմի հետևանքները: Մյուս կողմից՝ կարծում եմ կողմերից և ոչ մեկը պատրաստ չէ լուրջ զիջումների գնալու հանուն խաղաղության։ Այսպիսով, երկու կողմերին ձեռնտու է ներկա իրավիճակը։ Ինչ վերաբերվում է Ռուսաստանի դերին, ի տարբերություն շատերի ես չեմ տեսնում ռուսական ռազմավարության լուջ փոփոխություն Կովկասում։