
Մաքսային միության հետ առևտրային շրջանառության ծավալը նվազել է 30 տոկոսով. Պորոշենկո

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն առաջարկել է պայմանավորվել մոնիթորինգային խմբի ստեղծման շուրջ, որը կգնահատի ԵՄ-ի հետ Ուկրաինայի ասոցացումից Մաքսային միության համար իրական վնասը:
Պորոշենկոն այդ մասին հայտարարել է Մաքսային միության երկրների նախագահների հետ հանդիպման ժամանակ ՝ ընդգծելով, որ այդ խումբը պետք է հաշվարկի իրական և ոչ թե հնարավոր վնասը:
Պորոշենկոն ընդգծել է, որ չպետք է թույլ տալ Ուկրաինայի ու Մաքսային միության միջև առևտրային պայմանների հետագա վատթարացում: Նա ընդգծել է, որ Մաքսային միության հետ առևտրային շրջանառության ծավալն ընկել է 30 տոկոսով, ինչը շահավետ չէ ինչպես Ուկրաինայի, այնպես էլ՝ Մաքսային միության համար: