ԿԲ խորհուրդը գրանցել է «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» միության կանոնները
Կենտրոնական բանկի խորհուրդն օգոստոսի 26-ի նիստում, որը վարել է ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, գրանցել է «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» իրավաբանական անձանց միության կանոնները:
Խորհուրդը հաշվառել է «ՄոբիԴրամ» ՓԲԸ դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող կազմակերպության «Իսահակյան» մասնաճյուղի գործունեության վայրի և անվանման փոփոխությունները:
Խորհուրդը որոշել է հրապարակել 2014 թ. երկրորդ եռամսյակի «Բանբեր» պարբերականը: