Մենք չենք հարձակվում, մենք միայն կոշտ ձևով պաշտպանում ենք մեր ազգային շահերը. Պուտին
Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ միջազգային հարաբերություններում գլխավոր խնդիրն այն է, որ գործընկերները կանգ չեն առել աշխարհում պատեր կանգնեցնելու ու բաժանարար գծեր անցկացնելու հարցում.
«Մի՞թե պատեր չեն ՆԱՏՕ-ի առաջխաղացումը դեպի Արևելք, ՀՀՊ-ի համակարգ տեղակայելը: Մեր գործընկերները կանգ չեն առել, որոշել են, որ հաղթել են, որոշել են որ կայսրություն են, իսկ մնացյալ բոլոր վասալներ են, և անհրաժեշտ է ճնշել նրանց: Խնդիրը դրանումն է:
Ճգնաժամային իրավիճակների, այդ թվում նաև Ուկրաինայի հանդեպ Ռուսաստանի որդեգրած կոշտ դիրքորոշումը պետք է գործընկերներին հասկացնի, որ ամենաճիշտ ուղին պատեր կառուցելը դադարեցնելն ու անվտանգության ընդհանուր տիրույթ ձևավորելը:
Ռուսաստանը գնալով ավելի կոշտ ձևով է պաշտպանում իր ազգային շահերը, սակայն չի հարձակվում որևէ մեկի վրա: Մենք չենք հարձակվում, մենք միայն պաշտպանում ենք մեր շահերը»: Պուտինը հիշեցրել է, որ ՌԴ ՊՆ-ի բյուջեն կազմում է 50 միլիարդ դոլար, մինչդեռ Պենտագոնի բյուջեն 10 անգամ ավելի մեծ է՝ 575 միլիարդ դոլար.
«Եվ դուք ցանկանում եք ասել, որ մենք ագրեսի՞վ քաղաքականություն ենք վարում: Մենք մեր զինված ուժերը մոտեցրե՞լ ենք ԱՄՆ-ի կամ մեկ այլ երկրի սահմաններին»: Պուտինն ընդգծել է, որ Ռուսաստանը ցանկանում է Արևմուտքի հետ ունենալ իրավահավասար հարաբերություններ: