
Բելառուսի խորհրդարանը վաղը կդիտարկի ԵՏՄ-ին Հայաստանի միանալու մասին պայմանագրի հարցը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Բելառուսի խորհրդարանի ստորին պալատը պլանավորում է վաղը դիտարկել ԵՏՄ-ին Հայաստանի միանալու վերաբերյալ պայմանագրի վավերացման հարցը: Այս մասին այսօր հայտարարել է Բելառուսի Ազգային ժողովի ներկայացուցիչների պալատի մամլո ծառայության ներկայացուցիչը.
«Պլանավորված է, որ պատգամավորները ԵՏՄ-ին Հայաստանի միանալու մասին պայմանագրի վավերացման մասին օրինագիծը կդիտարկեն դեկտեմբերի 19-ի նիստում»: ԵՏՄ-ին Հայաստանի միանալու մասին պայմանագիրը Հայաստանի, Բելառուսի, Ռուսաստանի ու Ղազախստանի նախագահների կողմից Մինսկում ստորագրվել է 2014 թվականի հոկտեմբերի 10-ին:
Սրանից առաջ հաղորդվել էր, որ Ղազախստանի խորհրդարանի մեջլիսը (ստորին պալատ) այսօրվա լիագումար նիստում հավանության է արժանացրել ԵՏՄ-ին Հայաստանի միանալու մասին պայմանագրի օրինագիծը: