
Խոդորկովսկին Պուտինին չի համարում անձնական թշնամի

Lenta.ru-ի փոխանցմամբ՝ «ՅՈՒԿՕՍ» նավթային ընկերության նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին չի համարում իր անձնական թշնամի: Խոդորկովսկին ընդգծել է, որ Պուտինին համարում է միայն քաղաքական հակառակորդ:
Խոդորկովսկին նման կերպ է արձագանքել Պուտինի այսօրվա այն հայտարությանը, թե ինքը կարող է զբաղվել քաղաքականությամբ: Պուտինն այսօր նաև հայտարարել է, որ Խոդորկովսկուն ներում շնորհելու որոշումը կայացրել է նաև նրա մոր հիվանդ լինելու պատճառով: Խոդորկովսկին բանտում անցկացրել է ավելի քան 10 տարի՝ կապված ֆինանսական մեքենայությունների ու հարկեր վճարելուց խուսափելու հետ: