Բաժիններ՝

Դավութօղլուն պաշտոնատար անձանց արգելել է նահանգային այցերի ժամանակ նվերներ ընդունելը

Թուրքական TRT Haber հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն այսօրվանից պաշտոնյաներին արգելել է նվերներ ընդունել: Նրա խոսքերով՝ այսօրվանից սկսած՝ պաշտոնյաներին արգելվում է երկրի նահանգներ այցեր կատարելու ժամանակ նվերներ ընդունել տեղական իշխանությունների ներկայացուցիչներից ու այլ անձանցից:

Դավութօղլուն անհրաժեշտ է համարել Թուրքիայում նվերներ տալու ավանդույթը ծառեր տնկելու ավանդույթով փոխարինելը: Դավութօղլուն հայտարարել է, որ այսուհետ ավարտված է պաշտոնատար անձանց նվերներ տալու ժամանակաշրջանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031