Ծեծի է ենթարկվել կալանավորների հիվանդանոցի անվտանգության ապահովման բաժնի պետի տեղակալ. shamshyan.com
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Երևանի քննչական վարչության Նոր Նորքի քննչական բաժնում նախաքննություն է սկսվել դեկտեմբերի 16-ին Երևանում տեղի ունեցած ծեծկռտուքի փաստով:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը ոստիկանության Ավանի բաժանմունք է դիմել Կոտայքի մարզի Ջրվեժ թաղամասի բնակիչ Լևոն Գրիգորյանը և հայտնել, որ գիշերը ժամը 23:00-ի սահմաններում Ավանի Ծաղկի փողոցում անհայտ անձինք ծեծի են ենթարկել իրեն: Ոստիկանության Նոր Նորքի բաժնի և ոստիկանության Ավանի բաժանմունքի ծառայողները, ձեռնարկելով օպերատիվ հետախուզական միջոցառումներ, պարզել են, որ Լ. Գրիգորյանի հետ այդ օրը կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել և նրան ծեծի են ենթարկել Ավան վարչական շրջանի բնակիչներ, 39-ամյա Արտակ Սահակյանը և 55-ամյա Մյասնիկ Նիկոյանը:
Վերջիններս բերման են ենթարկվել ոստիկանություն, իսկ հետո ստորագրությամբ ազատ են արձակվել:
Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում: