
Դեռ վաղ է որոշում ընդունել 2018 թվականի նախագահական ընտրություններին մասնակցելու մասին. Պուտին

Ռուսաական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ամենամյա մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ դեռ վաղ է 2018 թվականին կայանալիք նախագահական ընտրություններին մասնակցելու վերաբերյալ որոշում ընդունելը:
Պուտինն ընդգծել է, որ դա վերաբերում է նաև մյուսներին. «Պետք է համառորեն աշխատել ի շահ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների, իսկ հասարակությունում առկա տրամադրություններից ու արդյունքներից ելնելով՝ կարելի կլինի ընտրություն կատարել, թե ով է մասնակցելու 2018 թվականի ընտրություններին:
Երկրում տեղի ունեցող ամեն բանի համար պատասխանատվությունը մշտապես կրում է պետության ղեկավարը: Ես երբեք չեմ խուսափել և չեմ պատրաստվում խուսափել այդ պատասխանատվությունից»:
Պուտինը վստահեցրել է, որ չի մտածում իր վարկանիշի մակարդակի պահպանման մասին՝ նախընտրելով կոնկրետ աշխատանքով զբաղվելը և այդ ոճը հետագայում նույնպես պահպանելը: