Բաժիններ՝

Ջորջ Սորոսը կարող է գլխավորել Ուկրաինայի Ազգային բանկը. աղբյուր

Korrespondent.net-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի Ազգային բանկը կարող է գլխավորել ամերիկացի հանրահայտ ֆինանսիստ, միլիարդատեր Ջորջ Սորոսը: Այս մասին հայտնում են Գերագույն ռադայում ու Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի շրջապատում ուկրաինական ԶԼՄ-ների աղբյուրները:

Ուկրաինայի Ազգային բանկը գլխավորելուն հավակնում է ևս 5 մարդ, որոնց թվում է նաև Արժույթի միջազգային հիմնադրամի նախկին ղեկավար Դոմինիկ Ստրոս-Կանը, ով սեռական հնչեղ սկանդալից հետո հարկադրված էր հրաժարական տալ: Մյուս հավակնորդներն ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի ներկայացուցիչներ են:

Աղբյուրները հայտնել են, որ Պորոշենկոն մոտ ժամանակներս Ազգային բանկի նոր ղեկավարի թեկնածությունը կներկայացնի խորհրդարանի հաստատմանը: Ազգային բանկի ներկայիս ղեկավար Վալերիա Գոնտարևան այդ պաշտոնում նշանակվել է 2014 թվականի հունիսին: ԶԼՄ-ների տվյալներով՝ նա մի քանի անգամ հրաժարականի մասին դիմում է գրել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031