ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը հրամաններ է ստորագրել՝ քննչական կոմիտեի մարզային քննչական վարչության պետեր նշանակելու մասին:
Վերջին շրջանում ՀՀ ֆինանսների փոխնախարար Արմեն Ալավերդյանը պարտադրված է եղել իշխանության ներկայացուցիչներին մի քանի անգամ կանխազգուշացնել՝ բյուջեն խնդիրներ ունի, ու եթե այս տարի եկամուտներն ինչ-որ կերպ կհավաքագրվեն, ապա հաջորդ տարի սպասվող ավելի ցածր տնտեսական աճի պայմաններում եկամուտների թերհավաքագրման վտանգ կա: Օրերս էլ Ա.Ալավերդյանը լրագրողներին հայտարարեց՝ «մոտեցել ենք այն նշակետին, որ ՀՆԱ աճին զուգահեռ` հարկերի հետագա աճը հնարավոր է միայն ստվերային տնտեսության կրճատման հաշվին»: Կառավարությունը բացեիբաց ասում է՝ ստվեր կա բոլոր ոլորտներում:
Գյուղը, չի կարելի ասել, թե կտրված է աշխարհից, քանի որ ամբողջ տարվա ընթացքում բազմաթիվ հյուրեր է ունենում, ովքեր նաև «Օձի պորտ» սրբավայր են գալիս։
Ռուսաստանի ֆինանսական հզորությունը պայմանավորված է նավթի իրացմամբ, և համաշխարհային շուկաներում սև ոսկու գների իջեցումը հետապնդում է նպատակ, որ ՌԴ-ն հայտնվի կաշկանդված, դժվար դրության մեջ: Նման տեսակետ 168.am-ի հետ զրույցում հայտնեց նախկին պատգամավոր, տնտեագետ Վարդան Բոստանջյանը:
Չնայած արտագաղթին, Երևանի բնակչությունը հետզհետե ավելանում է: Այսինքն՝ մեծանում է Հայաստանի ուրբանիզացիան, շրջանները դատարկվում են, իսկ մայրաքաղաքում բնակչության կենտրոնացում է տեղի ունենում:
«Ես Լեննականից եմ, ընտանիք ունեցել եմ, բայց բաժանվել եմ, գնացի Ղարաբաղ, կռվա Ղարաբաղում… Ասկերան, Քելբաջար, Ֆիզուլի: Ակարդիոն նվագող եմ. Չուլոչնին ենթավարպետ եմ աշխատել, արդուկի գործարանն եմ աշխատել, քաղաքի մեջ, գլուխս չեմ գովա, էպեջա տղա էի, ոչ թե գողական, այլ շնորհքի հարցով,-իրեն այսպես է ներկայացնում 64-ամյա վարդանը, ով ինտերնատում է արդեն 6 տարի,- հետո, որ եկա կռվից, ընձի սին` արի քեզի օգնություն տանք, ըսի` ընձի օգնություն պետք չէ, ով որ ինվալիդ տղա է, հիվանդ, դոմիկի մեջ կապրի, իմ օգնությունս կուտաք իրանց` իմ կողմիցս…»:
Չիչխանի յուղն անփոխարինելի միջոց է ռինիտի, ֆարինգիտի, լարինգիտի, տոնզիլիտի, պարոդոնտոզի, ստոմատիտի դեպքում։ Չիչխանի յուղը նպաստում է հյուսվածքների վերականգնմանը և կարգավորում է նյութափոխանակությունը, խորհուրդ է տրվում խմել կերակրափողի և ստամոքսի խոցի դեպքում։
Ալավերդու Սանահին կայարան թաղամասի բնակիչները հիմնականում երկաթուղայիններ են, որոնք իրենց հերթին ծնվել են երկաթուղայինների ընտանիքում:
Ցուցահանդեսը կանցկացվի «Yerevan Expo» ցուցահանդեսային համալիրում։ Հոկտեմբերի 18–ին դրա շրջանակում կկայանա Հայաստանի գյուղատնտեսության նախարարության կազմակերպած խոշորագույն «Ագրոֆորումը»` նվիրված գյուղատնտեսության զարգացման և գյուղմթերքի արդյունաբերական վերամշակման հարցերին։
Հոկտեմբերի 14-ին տեղի ունեցավ ՀՀ ոստիկանության կոլեգիայի նիստը, որը վարում էր ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ մասով և 312-րդ հոդվածի 1-ին մասով` կաշառք ստանալու և կաշառքի միջնորդություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Մինչ խորհրդարանական եռյակը պատրաստվում է համազգային հանրահավաքի, ՕԵԿ-ը զբաղված է օրենսդրական գործունեությամբ: Երեկ ՕԵԿ խմբակցության երեք անդամների հեղինակությամբ ԱԺ քարտուղարություն մուտք է արվել օրենքի մի նախագիծ, որով առաջարկվում է փոփոխություն կատարել «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքում: Հեղինե Բիշարյանը, Հովհաննես Մարգարյանը և Լևոն Դոխոլյանն առաջարկում են բուհ ընդունվելը դարձնել առանց ընդունելության քննության և առանց մրցույթի:
Հոկտեմբերի 14-ին, ժամը 11.50-ին տեղեկատվություն է ստացվել, որ Շիրակի մարզի Հոռոմ գյուղի 7-րդ փողոցի թիվ տներից մեկի դուռը փակ է, ներսում առկա է դի. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Զվարթնոց» օդանավակայանը ոչ միայն հանդիսանում է Երևանի և ընդհանրապես Հայաստանի խորհրդանիշը, բայց և ներկայացնում է իրենից «սովետական մոդեռնիզմի» ժամանակաշրջանի առանձնահատուկ գլուխգործոց, որի հանդեպ հետաքրքրությունը աճում է այսօր ողջ աշխարհում։
«Մանասերյանին ճանաչում եմ որպես շիտակ անձնավորություն, որ կատարում է անկողմնակալ վերլուծություններ: Թաթուլ Մանասերյանն այն անձանցից է, որ իր կարծիքը չի փոխում և ոչ էլ պարտադրում է ուրիշներին, ինչը գիտնականի կարևորագույն հատկանիշներից է: Հասարակությունը գնահատում է Ձեր տնտեսական գործունեությունը: Ես ողջ Ազգային Ժողովի անունից ողջունում եմ այս միջոցառումը՝ Ձեզ մաղթելով նորանոր հաջողություններ»,- ասաց Գալուստ Սահակյանը:
Հոկտեմբերի 14-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության կառավարության հերթական նիստը՝ վարչապետ Արայիկ Հարությունյանի նախագահությամբ:
Հայաստանի տնտեսությունը` իր կշռով, կազմելու է ԵՏՄ քառյակի ընդհանուր ՀՆԱ-ի 0.43%-ը։ Կարճ ասած` մենք մի կաթիլ ենք, որը միանում է օվկիանոսին։
Էբոլա վիրուսը շարունակում է տարածվել Սիեռա Լեոնեի, Գվինեայի ու Լիբերիայի տարածքում:
Թուրքիան ինքնուրույն ռազմական միջամտության չի գնա Սիրիայում:
Վերջինիս նպատակն է ուսումնասիրությունների և վերլուծությունների արդյունքում բացահայտել Գյումրու երիտասարդների շրջանում առկա առանահերթ խնդիրները, զարգացնել տեղական երիտասարդական քաղաքականությունը` օգտագործելով այն հիմնական փաստաթուղթ:
Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Ուկրաինայի ներքին գործերի նախարարի խորհրդական Անտոն Գերաշչենկոն:
Այդ քաղաքը՝ Քոբանին, յուրաքանչյուր պահի կարող է հայտնվել ահաբեկիչների ձեռքում:
Արտակ Զաքարյանը, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը, կարևորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի` որպես հարցի կարգավորման միակ ձևաչափի դերը, ինչպես նաև ընդգծել միջազգային իրավունքի երեք հիմնարար սկզբունքների` տարածքային ամբողջականության, ինքնորոշման իրավունքի և ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման կարևորությունը:
Հոկտեմբերի 14-15-ին, 18-ին սպասվում է առավելապես առանցտեղումների եղանակ:
Նորվեգիայի խորհրդարանն այսօր հավանության է արժանացրել համընդհանուր զինապարտության մասին օրենքը:
Համաշխարհային մաքսային կազմակերպության «Կոլումբոս» ծրագրի շրջանակներում 10-օրյա աշխատանքային այցով Հայաստան է ժամանել ՀՄԿ փորձագիտական խումբը: Հոկտեմբերի 14-ից սկսվում են ծրագրի երրորդ` գնահատման փուլի աշխատանքները: Պատվիրակության նպատակն է արձանագրել և գնահատել վերջին հինգ տարիների ընթացքում ՀՀ մաքսային համակարգում իրականացված բարեփոխումների արդյունավետության մակարդակը:
Աշխատանքային այցով Ժնեւում գտնվող ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Միջխորհրդարանական միության 131-րդ վեհաժողովի շրջանակում հոկտեմբերի 13-ին հանդիպում է ունեցել Ավստրալիայի խորհրդարանի ներկայացուցիչների պալատի նախագահ, Միջխորհրդարանական միությունում Ավստրալիայի պատվիրակության ղեկավար Բրոնվին Բիշոփի հետ:
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ հոկտեմբերի 13-ին, ժամը 09.00-ին, ոստիկանություն է ներկայացել 1994 թ. ծնված Մհեր Հ.-ն:
Այսօր Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի նախաձեռնությամբ Պաշտպանի գրասենյակում անցկացվեց քննարկում՝ հղիներին տրամադրվող պետական նպաստի կրճատում նախատեսող օրինագծի վերաբերյալ:
Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինայի համար ամենամեծ աղետը ռուս և ուկրաինացի ժողովուրդների օտարացումն է: