Սաակաշվիլու նախագահական գրադարանն ընդհանրապես դարձել է վերջին խոշոր նախագիծը, որը կառուցվել ու բացվել է վերջին կես տարում:
Կնոջը ծեծելուց և նրանից շորթմամբ պահանջված գումար ստանալուց հետո 39-ամյա տղամարդը բերման է ենթարկվել ոստիկանություն:
Արդյոք Րաֆֆի Հովհաննիսյանը շարունակելո՞ւ է մնալ այն հարթակում, որտեղ իրեն վիրավորում են. այս հարցին Զարուհի Փոստանջյանի պատասխանը համարժեք էր հնչեցված վիրավորանքին. «Քաղաքական գործիչները զսպում են իրենց էմոցիաները, իսկ նա, ով վիրավորում է, նրան ընդունում են` որպես բարոյականությունից զուրկ մարդու»:
Առաջին անգամ այդ ընդունելությունը կազմակերպում է Թուրքիայի ներկայիս նախագահ Ռեջեփ Էրդողանը:
Այս մասին հայտնել է Ադրբեջանի ՊՆ-ի մամլո ծառայությունը:
Հոկտեմբերի 16-ին, ժամը 01.46-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի «3-րդ մաս» կոչվող թաղամասում ավտոմեքենա է արգելափակվել հողակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Բուրջանաձեն կարծում է, որ դեռ չի մեկնարկել Ռուսաստանի հետ հարաբերությունների իրական կարգավորման գործընթացը:
Բանակի նկատմամբ պահանջները կլինեն ավելի բարդ ու բազմատեսակ:
Հոկտեմբերի 16-ին, ժամը 00.17-ին ահազանգ է ստացվել, որ Ձորաղբյուր-Զովք ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և գլորվել ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Կոալիցիայի ինքնաթիռները վերջին երկու օրվա ընթացքում մոտ 40 հարված են հասցրել քրդաբնակ այդ քաղաքին, որը պաշարել են զինյալները:
ՄԱԿ ԳԱ-ի 193 անդամ երկրները գաղտնի քվեարկությամբ ընտրելու են 5 երկրի, որոնք հունվարի 1-ից երկու տարով կդառնան ՄԱԿ ԱԽ-ի ժամանակավոր անդամներ:
Մենք հատուկ մտահոգված ենք Յունուսի անվտանգությամբ:
Գոտիները պետք է ստեղծվեն Հալեպ, Իդլիբ քաղաքների ու թուրքական սահմանի միջև:
Այս մասին նշված է ԵՄ-ի Խորհրդի տարածած հայտարարությունում:
Սիրիան մերժում է իր տարածքում ցանկացած օտար ռազմական միջամտություն:
Սաակաշվիլին կարծում է, որ երկրի նախկին վարչապետ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին Վրաստանի զարգացման գլխավոր խոչընդոտներից մեկն է:
Գորգը, որը գործել են Ղազիրի որբանոցի հայ աղջիկները, նվիրվել է նախագահ Քելվին Քուլիջին՝ ի նշան երախտագիտության հայերի նկատմամբ ԱՄՆ-ի ցուցաբերած մարդասիրական աջակցության:
«Նաիրիտ գործարան» ՓԲ ընկերության դեմ կրկին դատական հայց է ներկայացվել՝ հարկադիր սնանկության պահանջով: Դիմումատուն «Էներգոկոր» ՍՊ ընկերությունն է, որը գրանցված է Կոտայքի մարզ, ք.Հրազդան, Միկրոշրջան 68 շենք, 10 բն. հասցեում: Ըստ e-register.am կայքի, ընկերությունը հիմնադրվել է 2006թ-ին, հիմնադիրներն են ՀՀ քաղաքացիներ Գարիկ և Կարեն Արաբյանները: Հայցը ներկայացվել է հոկտեմբերի 7-ին, Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության […]
Նա սեպտեմբերի 21-ին կեսարյան հատմամբ իր առաջին երեխային էր լույս աշխարհ բերել և դուրս գրվելուց 3 օր անց շտապօգնության մեքենայով բարձր ջերմությամբ նույն հիվանդանոց տեղափոխվել:
Երիտասարդ զույգի առաջնեկը լույս աշխարհ կգա Հայաստանում, մոտ երեք ամսից: Լուսինեն ասել է, որ թե ինքը, եւ թե ամուսինը շատ էին ցանկանում դուստր ունենալ:
Մեքսիկայում գոյություն ունի վախենալու տեսք ունեցող տիկինիկների կղզի: Ասում են, որ 1950թ. տիկնիկներին աղբամանից հանում էր Ջուլիան Սանտանա Բարերան, որն այդ կերպով փորձում էր հանգստացնել մոտակայում խեղդված դստերը: Ինքը՝ տղամարդը, խողդվեց 2001թ. ապրիլի 17-ին: Այժմ կղզիում գտնվում է ավելի քան 1000 տիկնիկ:
«Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կենտրոնի ղեկավար, քաղաքական վերլուծաբան Ստեփան Դանիելյանը՝ պատասխանելով 168.am-ի հարցին, թե որքանո՞վ է իրատեսական նախագահի պաշտոնում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հնարավոր առաջադրումը, ինչի մասին ա հայտարարել էր, ասել է. «Իմ կարծիքով՝ Գագիկ Ծառուկյանը քաղաքական մեծ ամբիցիաներ չունի: Հակառակը, իրեն համոզում են մտնել մեծ քաղաքականություն: Նա ստեղծված քաղաքական դասավորություն մեջ համարվում է կոմպրոմիսային ֆիգուր և ևս հավատում եմ նրա այն խոսքերի անկեղծությանը, որ ինքը համարում է, որ իրենից ավելի լավ թեկնածուներ կան»:
Ավելին, Իշխանյանը մեզ հետ զրույցում հայտարարեց, որ Արցախյան շարժման տարիներին իրականում «Ղարաբաղ» կոմիտեից շատ քչերն են անկախության կողմնակից եղել. «ՀՀՇ առաջին համագումարին նախապատրաստվելիս և ծրագիրը գրելիս` «Ղարաբաղ» կոմիտեի մեջ անընդհատ վեճեր էին գնում` անկախության հարցը գրվի՞ ՀՀՇ ծրագրի մեջ, թե՞ ոչ… 1989 թ. սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին, երբ համագումարն արդեն պետք է լիներ, այդ տողը դեռևս մնացել էր բաց, որովհետև երկու հոգի կտրականապես մերժում էին անկախության գաղափարը, մեկը Սամսոն Ղազարյանն էր, մյուսը` Լևոն Տեր-Պետրոսյանը»:
Պարզվում է՝ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը և նրան դոկտորի աստիճան շնորհած «Միջազգային տեղեկատվական ակադեմիայի» նախագահ Ազատ Վարդանյանը վաղեմի ծանոթներ են։
Չպետք է բացառել, որ սահմանադրական փոփոխությունները Սերժ Սարգսյանին պետք են մինչև վերջին պահն իրավահաջորդի թեման փակ պահելու և դրանով սեփական թիմում անորոշություն չստեղծելու համար: Այդ իմաստով՝ իշխանության համար շահեկան է, որպեսզի փոխհամաձայնություն այդպես էլ չկայանա, և, որ այդ գործընթացը ձգվի հնարավորինս երկար:
2006թ. այս օրը կյանքից հեռացավ սիրված երգչուհի Վարդուհի Վարդանյանը: Արդեն 8 տարի է անցել չարաբաստիկ օրվանից, բայց նա միշտ մեր սրտերում է, ներկա է մեր կյանքում իր երգերով, իր թողած արվեստով: Վարդուհին այն եզակիներից էր, որ իր երգերում մշտապես պահում էր հայկականությունը:
Հոկտեմբերի 14-ին, ժամը 20.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել մի տղամարդ, որը վնասվածքի ստացման հանգամանքները չի հայտնել:
«ՀՀ-ում ընդունված օրենքների, ընթացակարգերի շրջանակներում Սուրեն Խաչատրյանը չի հանդիսանում գիտության ոլորտում աստիճան եւ կոչում կրող մարդ, որովհետեւ մեր ներքին ընթացակարգերով նման տեսակի գործընթաց ինքը չի անցել»,- ասաց Արմեն Աշոտյանը: Նրա խոսքով՝ աշխարհում կան տարբեր ակադեմիաներ, միջազգային կառույցներ, որոնք նման տեսակի՝ այսպես ասած հանրային գնահատական են տալիս ինչ-ինչ ձեւերով:
Հիմա առաջարկվում է արգելել կուսակցության գույքի նվիրատվությունը, տարեկան կտրվածքով սահմանափակումներ են նախատեսվում ինչպես առեւտրային, այնպես էլ ոչ առեւտրային կազմակերպությունների եւ ֆիզիկական անձանց կողմից ստացվող նվիրատվությունների համար
Վթարի հետևանքով 1 հոգի մահացել է , 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արտաշատի բժշկական կենտրոնմ, որտեղի 3 հոգի` որոնցից 2-ը ծայրահեղ ծանր վիճակում, տեղափոխվել են Երևանի էրեբունի բժշկական կենտրոն: