Որքան արտարժույթ են գնել և վաճառել հայաստանյան բանկերը նախորդ շաբաթ
Նոյեմբերի 10-14-ն նկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 86,807,652 դոլար 414.63 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 113,820,973 ԱՄՆ դոլար 415.89 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 38,200,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 415.60 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում գործարք չի իրականացվել
EUR
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 5,666,336 EUR 514.76 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 14,094,247 EUR 519.25 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում գործարք չի իրականացվել: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:
RUB
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 690,703,280
ՌԴ ռուբլի 8.85 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 206,212,432 ՌԴ ռուբլի 9.08 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում գործարք չի իրականացվել: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:
Նոյեմբերի 3-9-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 39.1 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 80 մլն ԱՄՆ դոլար: