Բաժիններ՝

Բրիտանական խորհրդարանում տարհանում է կազմակերպվել

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ բրիտանական խորհրդարանի մի մասը, որը գտնվում է Լոնդոնի կենտրոնում՝ Վեսմինսթերյան պալատում, տարհանվել է ռումբի պայթյունի սպառնալիքի պատճառով: Այս մասին հայտարարել է տեղական ոստիկանության պաշտոնական ներկայացուցիչը:

Հայտնաբերվել է կասկածելի փաթեթ: Դրա հայտնաբերման ստույգ վայրը ճշգրտման փուլում է: Կասեցվել է հարակից փողոցներով երթևեկությունը: Հունիսի 19-ին բրիտանական խորհրդարանում նույնպես տարհանում էր կազմակերպվել՝ կապված կասկածելի փաթեթ հայտնաբերելու հետ: Արդյունքում որևէ մարդ չէր կալանավորվել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս