15 տարի անց Հոկտեմբերի 27-ի գործով ցմահ դատապարտյալը խոստանում է վեր հանել ողջ ճշմարտությունը. armlur.am

armlur.am-ը գրում է.  1999թ. հոկտեմբերի 27-ին ՀՀ Ազգային ժողովի նիստերի դահլիճում ահաբեկչության գործով ցմահ ազատազրկման դատապարտված 50-ամյա Էդուարդ Գրիգորյանը պատրաստվում է ամեն ինչ պատմել դեպքի մասին: Թե ինչու դեպքից 15 տարի անց, ցմահ դատապարտյալը բացատրում է հետևյալ կերպ.

«Ողորմի ինտերնետ հնարողի հորը: Ես պատրաստվում եմ ձեզ հետ խոսել փաստերով ու փաստաթղթերով, որոնք կարելի է ստուգել: Եվ կախված չեմ ոչ մի վարձու լրագրողից կամ լրատվամիջոցից»:

Մասնագիտությամբ մանկական օրթոպեդ-տրավմատոլոգը հայտարարել է, որ հանգամանորեն ու փաստարկված ներկայացնելու է իրական պատճառները, դեպքը և հետևանքները, պատմելու է այն ամենը, ինչը երկար տարիներ «համառորեն և բավական փնթի ձևով փորձում են թաքցնել հասարակությունից»:

«Խոստանում եմ շատ պատասխանատու մոտենալ այս ամենին, որովհետև սա միայն իմ անձնական գործը չէ: Մինչև հիմա լրատվամիջոցները, չնչին բացառությամբ, իրենց տերերի պատվերով արել են ամեն ինչ, որպեսզի քննության առարկա չդառնան իրական պատճառներն ու հետևանքները: Այլապես հարցեր են առաջանալու, որոնց տակից նույն այդ տերերը երբեք չեն կարող դուրս գալ:

Ընդ որում՝ տերերը ոչ միայն իշխանության մեջ են, այլև ընդդիմության: Առաջիկայում անուն առ անուն քննության կառնենք առավել նշանակալիցներին և կպարզենք, թե նրանցից ով ինչով էր զբաղված 1994-99թթ.: Առայժմ առանց մանրամասների մեջ խորանալու ասեմ, որ Հոկտեմբերի 27-ից առաջ իշխանությունը գոյատևում էր դրա պատճառներով, դրանից հետո` հետևանքներով: Իրավիճակն արմատապես շտկելու միակ ճանապարհը դեպքի, դրան նախորդած և հաջորդած իրադարձությունների մասին ամբողջ ճշմարտությունն ասելն է»:

hoktemeri 27

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ 

Տեսանյութեր

Լրահոս