Անհրաժեշտ է որոշակի ժամանակ, որպեսզի Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները սկսեն ներգործել. Մերկել
The Australian թերթի փոխանցմամբ՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը համոզված է, որ Ռուսաստանի դեմ Արևմուտքի սահմանած պատժամիջոցների գործելու համար անհրաժեշտ է ժամանակ: Մերկելը զգուշացրել է, որ պետք է անցնի ինչ-որ ժամանակ, որպեսզի սկսեն գործել Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները:
Մերկելն այս մասին հայտարարել է Սիդնեյի գիտահետազոտական կենտրոնում՝ ընդգծելով, որ տնտեսական պատժամիջոցները կիրառվելու են անհրաժեշտ մասշտաբով ու տևողությամբ.
«Ո՞վ կարող էր մտածել, որ Բեռլինյան պատի անկումից, «Սառը պատերազմի» ավարման ավարտից 25 տարի անց նման բան կարող է լինել Եվրոպայի բուն սրտում: Չի կարելի թույլ տալ, որ հաղթի հին մտածելակերպը: Ես համոզված եմ, որ այն չի գերակայի»: