Հանրապետական» կուսակցության գործադիր մարմնի այսօրվա նիստում ոչ վարչապետի, ոչ կառավարության հրաժարականի հարց չկա:
«Տոնուսի» սնանկության գործի նյութերն անցած տարի դեկտեմբերին ուղարկվել են գլխավոր դատախազություն, որտեղից էլ՝ Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչություն:
Պոլոզ Մուկուչի արձանը որևէ մեկն իրավունք չունի ոչ նորոգելու, ոչ էլ տարածքը բարեկարգելու: Այն գտնվում է Գյումրու թիվ 1 գերեզմանատանը:
Այսօր՝ փետրվարի 14-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը կազմել է 12.05 դրամ։ Երեկվա համեմատ դոլարի գինը գրեթե չի փոխվել՝ թանկացել է ընդամենը 0.01%-ով։ Բորսայում վաճառվել է ընդհանուր առմամբ 700 հազար դրամ։
Փետրվարի 12-ին, ժամը 20.20-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչություն գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները Երևանի Մաշտոցի պողոտայի և Ամիրյան փողոցի խաչմերուկից բերման են ենթարկել 1974 թ. ծնված Անդրանիկ Խ.-ին:
Հայաստանը վերջին 23 տարիների ընթացքում կառուցում էր այն մոդելը, որը համահունչ է եվրոպական մոդելին: Իսկ եվրոպական մոդելի հիմքում դրված են ազատ մրցակցությունը, ազատ շուկայական հարաբերությունները և սպառողի շահերի պաշտպանությունը:
168.am-ի տեղեկություններով՝ պաշտոնանկությունը կապված է «Հայբիզնեսբանկում» 2013թ. տեղի ունեցած մութ գործընթացների հետ: Հիշեցնենք, որ «Հայբիզնեսբանկի» վարչության նախկին նախագահ Արա Կիրակոսյանը և այլ աշխատակիցներ կալանավորվել են:
Խարդախի «իրավաբանական ծառայությունների» ծուղակում:
Հայ օգնության ֆոնդի հովանու ներքո գործող հիմնադրամը դրամաշնորհների տրամադրման մրցույթ է անցկացնում 2000 թ-ից սկսած: Հետազոտական խմբերին տրամադրվում են մինչև 5000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամի չափով դրամաշնորհներ, հայտերը ներկայացվում են առցանց եղանակով, իսկ հաղթողների ընտրությունը կատարում է ԱՄՆ-ում գործող փորձագիտական հանձնախումբը:
Բուլվարային թաղամասի բազմաբնակարան շենքերի մեծ մասի հնամաշ ջրագծերն ու կոյուղագծերը շարքից դուրս են եկել, իսկ ջրերն ու կույուղաջրերը անարգել լցվում են բնակարաններ:
Սուրբ Սարգսի տոնի նախօրեին Երևանի քաղաքապետարանը հերթական անակնկալն էր պատրաստել մայրաքաղաքի երիտասարդության համար: Կարապի լճի հարակից տարածքը զարդարվել էր սիրո խորհրդանիշ գեղեցիկ սրտերով:
Փետրվարի 12-ին, ժամը 12.25-ին, ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում է ստացվել, որ մի քաղաքացի Աշտարակ-Գյումրի ճանապարհին, «Արծվի թև» հուշարձանի մոտ, զենք-զինամթերք է թողնում:
Մենք պետք է խոսենք պահպանության մասին, ոչ թե քանդման: «Զվարթնոցի» խնդիրը պետք է լուծել իրավական դաշտում և շեշտադրել մշակութային կոմպոնենտը: Ոչ մի շահագործող չի մտածելու այս մասին: Չի կարելի ենթադրել, որ որևէ մեկը մեր փոխարեն խնդիրը կլուծի:
Սահմանում տեղի ունեցող միջադեպերը եւ պատերազմի վերսկսման հավանականությունը չեն կարող կարգավորման ուղի լինել, եւ մեր խնդիրը այլ ուղիների փնտրում է, որոնք չեն ուղեկցվում կրակոցներով ու սպանություններով։ Հենց այս հարցերի շուրջ էր ղարաբաղյան կողմն առաջարկում քննարկել։
Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` փետրվարի 12-ին, ժամը 12.00-ին, 1963 թ. ծնված Հարություն Ա.-ն կամավոր հանձնել է ինքնաշեն հրացան` հարմարեցված 5,6 մմ տրամաչափի փամփուշտ կրակելու համար, «ՌԳԴ-5» տիպի նռնակ` պայթուցիչով, գնդացրի 7,62 մմ տրամաչափի` 120, ինքնաձիգի 5,45 մմ տրամաչափի 4 և 7,62 մմ տրամաչափի 6 փամփուշտ:
Փետրվարի 15-ին, 17-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 16-ին առավելապես արևմտյան շրջաններում հնարավոր են թույլ տեղումներ:
Փետրվարի 12-ին, ժամը 20.45-ին, ոստիկանության Մուշի բաժնի ծառայողները Գյումրի քաղաքի Անտառավան 3-րդ թաղամասի 26 շենքի բնակարաններից մեկից բերման են ենթարկել 1981 թ. ծնված Տիգրան Վ.-ին, 1992 թ. ծնված Պետրոս Գ.-ին և 1982 թ. ծնված, նախկինում դատված Սերգեյ Ս.-ին:
Մեր հարցին, թե ոչ իշխանական չորս ուժերի նախաձեռնությանը կմիանա՞ք, կպահանջե՞ք Տիգրան Սարգսյանի հրաժարականը, Առաքել Մովսիսյանն այսպես արձագանքեց. «Ես չեմ պահանջում, ֆսյո»:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ, հաշվի առնելով բազմաթիվ երևանցիների առաջարկություններն ու նաև եկեղեցու սպասավորների խնդրանքը, հաստատված նախագծի համաձայն, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին ապահովվել է գեղարվեստական լուսավորությամբ:
Այս մասին վկայել է կոնցեռնի՝ 2013 թվականի չորրորդ եռամսյակի մասին հաշվետվությունը:
«Ընդհանուր թանկացումը բերում է անելանելի վիճակի: Բոլորս գիտենք, որ կաթնամթերքը սկսել է թանկանալ և դեռ ավելի շատ կթանկանա: Բացի մսից, բոլոր ապրանքները թանկանում են»:
Մոսկվաբնակ կլարնետահար Սեդրակ Հովհաննիսյանը դիմել էր դատարան՝ պահանջել էր պարտավորեցնել ճանաչված երգահան Հասմիկ Մանասերյանին եւ նրա որդուն՝ Աշոտ Հովնանյանին՝ «Առավոտ» օրաթերթի առաջին էջում հերքել Սեդրակ Հովհաննիսյանի վերաբերյալ հրապարակված վիրավորանք եւ զրպարտություն հանդիսացող «փաստացի» տվյալները եւ որպես փոխհատուցում վճարել նվազագույն աշխատավարձի 1000-ապատիկի չափով՝ 1 մլն դրամ՝ վիրավորանքի եւ նվազագույն աշխատավարձի 500-ապատիկի չափով՝ 500.000 դրամ՝ հասցրած զրպարտանքի համար, ինչպես նաեւ 120.000 դրամ՝ որպես փաստաբանի վարձատրության գումար:
Ես ցանկանում եմ հայտնել մեր խորին ափսոսանքը, որ երկրորդ փուլը չհանգեցրեց որևէ արդյունքի:
Դատավորը, ում մակագրվել էր Վարդան Ղուկասյանի եղբորորդու, «Շեկոյի» և «Քավոր Հարութի» գործը, ինքնաբացարկ է հայտնել:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 14–ին` ժամը 17:30–ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:
«Գելափ» ընկերության անցկացված հասարակական կարծիքի հարցման արդյունքները վկայում են այն մասին, որ ամերիկացիների կողմից Ռուսաստանի նկատմամբ նման բացասական ընկալում չի գրանցվել արդեն մի քանի տարի:
Լետան նախորդ տարվա ապրիլի 28-ին ստացած Նախարարների խորհրդի նախագահի մանդատը հանձնել է երկրի նախագահ Ջորջո Նապոլիտանոյին:
Մենք երբեք չենք նվազեցրել միջուկային զենքի դերը՝ որպես պատասխան հարված հասցնելու միջոցի ու հնարավորությունների խոշոր հավասարակշռողի:
Երժ Սարգսյանը ևս մեկ անգամ ընդգծել է, որ Մաքսային միությանն անդամակցությունը բխում է մեր ժողովրդի շահերից, և խոսքը չի վերաբերում միայն տնտեսությանը:
Հաշվի առնելով Իրանի ու «Վեցյակի» միջև բանակցությունների շարունակվելը՝ իրանական նավատորմի գործողությունն իրականացվում է քաղաքական զգայուն համատեքստում: