Ոչ թմրամոլները գնացել էին թմրամոլին տեսության
Փետրվարի 12-ին, ժամը 20.45-ին, ոստիկանության Մուշի բաժնի ծառայողները Գյումրի քաղաքի Անտառավան 3-րդ թաղամասի 26 շենքի բնակարաններից մեկից բերման են ենթարկել 1981 թ. ծնված Տիգրան Վ.-ին, 1992 թ. ծնված Պետրոս Գ.-ին և 1982 թ. ծնված, նախկինում դատված Սերգեյ Ս.-ին:
Զննությամբ` բնակարանից թմրամիջոցներ, թմրամիջոց պատրաստելու պարագաներ և ներարկիչներ են հայտնաբերվել:
Տիգրան Վ.-ն հայտնել է, որ դրանք պատկանում են իրեն, ինքը թմրամոլ է:
Պետրոս Գ.-ն և Սերգեյ Ս.-ն հայտարարել են, որ իրենք թմրամոլ չեն, այդ տուն էին եկել Տիգրան Վ.-ին տեսակցելու:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
ՀՀ Ոստիկանություն