Բաժիններ՝

«Առավոտը» հաղթեց դատական երեք ատյաններում. aravot.am

aravot.am-ը գրում է. մոսկվաբնակ կլարնետահար Սեդրակ Հովհաննիսյանը դիմել էր դատարան՝ պահանջել էր պարտավորեցնել ճանաչված երգահան Հասմիկ Մանասերյանին եւ նրա որդուն՝ Աշոտ Հովնանյանին՝ «Առավոտ» օրաթերթի առաջին էջում հերքել Սեդրակ Հովհաննիսյանի վերաբերյալ հրապարակված վիրավորանք եւ զրպարտություն հանդիսացող «փաստացի» տվյալները եւ որպես փոխհատուցում վճարել նվազագույն աշխատավարձի 1000-ապատիկի չափով՝ 1 մլն դրամ՝ վիրավորանքի եւ նվազագույն աշխատավարձի 500-ապատիկի չափով՝ 500.000 դրամ՝ հասցրած զրպարտանքի համար, ինչպես նաեւ 120.000 դրամ՝ որպես փաստաբանի վարձատրության գումար:

Թե՛ առաջին ատյանում, թե՛ վերաքննիչ դատարանում Սեդրակ Հովհաննիսյանը պարտվել էր եւ դիմել ՀՀ վճռաբեկ դատարան: Նա վիճարկել էր Հասմիկ Մանասերյանի ստեղծագործությունները, այն համարել իրենը, ինչի մասին բարձրաձայնել էր «Առավոտ» օրաթերթը՝ անցյալ տարվա նույն այս օրը, տպագրված «Հայցվորի ներկայացուցիչը Մանասերյանին գրագող անվանեց, իսկ երգահանը հայցվորին՝ խելքը գցած» վերնագրով հոդվածը»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս