Դեսպանատան աշխատակիցը` լրագրողին. «Դուք ինչո՞ւ եք տառապում ադրբեջանցիների փոխարեն». aravot.am

aravot.am-ի փոխանցմամբ՝ այսօր Ռուսաստանի դեսպանատանը միգրացիոն օրենսդրության փոփոխության վերաբերյալ հրավիրված ասուլիսին դեսպանատան ներկայացուցիչ Սվետլանա Ստեպանովան խիստ վրդովվում էր, երբ լրագրողները միգրացիայի վերաբերյալ հարցը Մաքսային միության ենթատեքստով էին տալիս: Նմանատիպ հարցերը տիկին Ստեպանովան անընդհատ «ցրում էր», պատճառաբանելով, որ իրավասու չէ նման հարցերի պատասխանել, նման հարցերը դեսպանը կարող է պատասխանել. «Քաղաքական հարցեր մի տվեք: Այնպիսի տպավորություն է, որ ձեզ չեն հետաքրքրում միգրացիոն հարցերը»:

Լրագրողներից մեկի այն հարցին, թե, ըստ որոշ տեղեկությունների, Ռուսաստանում Ադրբեջանից 80 հազար փախստականներ կան, ռուս աշխատակիցները ադրբեջանցի փախստականներին որպես հայրենակի՞ց են վերաբերվում, թե՞ օտարերկրացի: Տիկին Ստեպանովան հարցը լսելուց խորը հոգոց է հանել, շատ կամաց, քթի տակ ասելով` «ой, не могу», ապա բարձրաձայն պատասխանել է` «Ինչպիսին հարցն է, այնպիսին էլ` պատասխանը, ես դեսպանատան աշխատակից եմ, այլ ոչ թե միգրացիոն ծառայության: Ադրբեջանցի փախստականների համար թող տառապի Ադրբեջանը, դուք ինչո՞ւ եք տառապում նրանց փոխարեն»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս