Բաժիններ՝

Քննչական կոմիտեի գաղափարի դեմ առարկություններ չեղան

ՀՀ քննչական կոմիետեի մասին օրինագծն արդեն ԱԺ-ում է: Այն, ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր քննարկվեց Պետաիրավական հարցերի հանձնաժողովում, պատգամավորները ներկայացրեցին իրենց առաջարկություններն ու դիտողությունները՝ նախագծի առանձին դրույթների վերաբերյալ, որոնց մեծ մասի հետ օրինագիծը ներկայացնող Արդարադատության նախարարը համաձայնեց, մի շարք հարցեր էլ իրենց վերջնական տեսքը կստանան արդեն հետագա լրամշակումների ընթացքում: Այս մասին տեղեկացնում է «Փաստինֆոն»:

Կոմիտեի ստեղծման գաղափարը այլակարծության տեղիք չտվեց։   Նախագծի հաջորդ քննարկումը ԱԺ նույն հանձնաժողովում նախանշված է հաջորդ ուրբաթ օրը, որից հետո այն կանցնի արդեն առաջին ընթերցման փուլ:    Քննարկման ամենաակտիվ մասնակից ԱԺ ՀԱԿ խմբակցության ներկայացուցիչ Գագիկ Ջհանգիրյանը հայտարարեց, որ ժամանակին այսօրինակ միասնական քննչական մարմին ունենալու ջատագովներից մեկն է եղել։ Ներկայացված նախագիծն, իր համոզմամբ, այդ գաղափարն ամբողջապես չի ներկայացնում:

Մանրամասներն` այստեղ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս