Պարզվել է, որ տանը կից շինությունում վնասվել է ջրի խողովակը, և ջուրը մոտ 1 մ բարձրությամբ կուտակվել է ներսում: Դեպքի վայրում են գտնվել «Նոր Ակունք» ՓԲԸ-ի աշխատակիցներ:
Վկայակոչելով իր աղբյուրներին` պարբերականը գրում է, որ մոտ ապագայում Կարեն Կարապետյանն ու «Ростелеком»-ի երեւանյան «դուստրը» կդառնան Հայաստանի չորրորդ բջջային օպերատորը:
Որպես ԱԺ պատգամավոր հավաստիացնում եմ՝ նա դեռ առիթ կունենա պատասխան տալու, թե այդ ինչպե՞ս է հաջողացրել Երեւանի տնտեսագիտական համալսարանն ու Գյուղատնտեսական համալսարանը դարձնել քաղաքական (հանրապետական) խուլիգանների որջ:
Ինչպես գրում է «Прайм Крайм» գործակալությունը, փետրվարի 11-ին Ռուսաստանի հյուսիս-արևմտյան շրջաններից մեկում տեղի է ունեցել գողական հավաք, որի ժամանակ «օրենքով գող» է ճանաչվել 40-ամյա քրեական հեղինակություն Սերգեյ Օլեյնիկը (մականունը՝ Ումկա)։
Փետրվարի 3-ին Ծաղկաձորի սպորտային համալիրի 3-րդ հատվածին հարակից սարալանջին՝ «Թթուջուր» կոչվող տարածքում հայտնաբերվել էր «ԱրմենՏել» ընկերության կոմերիցոն տնօրեն Արչիլ Մաղրաձեի դին:
Ազատամարտիկների միջև տարաձայնություններն ավելի ակնհայտ են դարձել փետրվարի 10-ին տեղի ունեցած երկրորդ հավաքից հետո, որի ընթացքում քննարկվել են կազմակերպչական հարցեր:
2013թ. ապրիլի 23-ին Գյումրիում հնչած կրակոցների առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է. քրեական գործն արդեն Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում է: Հիշեցնենք, որ քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբոր որդուն՝ Վահե Ղուկասյանին:
Չգիտեմ` ի՞նչ զինվորական ուղի է անցել իրեն ուսուցիչ համարող մայորը: Փոխարենը` կարող եմ պնդել, որ դպրոցը նրա տեղը չէ: Պարոնն իր բողոքը Ոստիկանությունից ետ է վերցրել: Ու հայտարարում է` «Որպես ուսուցիչ, զինվորական` էդ խլուրդի հետ հավես չունեմ»: Հայտարարում է ու ավելացնում. «Նման ճիճուները պիտի Հայաստանում չապրեն»:
20 տարվա վաղեմության սպանության բացահայտման մանրամասները:
Եթե իշխանությունները շահագրգռված են բացառապես իրենց քաղաքացիների ապահով ծերությունը կազմակերպելու խնդրով, կարող էին այլ տարբերակ մտածել: Օրինակ` յուրաքանչյուր քաղաքացու պարտադրել ամեն ամիս իր աշխատավարձի առնվազն հինգ տոկոսը` որպես ավանդ, դնել քաղաքացու նախընտրած բանկում:
Խարույկն այնքան մեծ էր, որ ոստիկանները դժբախտ դեպքերից խուսափելու համար շղթա են կազմել դրա շուրջ եւ հավաքված բազմությանը թույլ չեն տվել մոտենալ դրան։
Ընդունված է համարել, որ ասպիրինը կարող է օգնել հաղթահարել միայն թեթև գրիպը, իսկ ծանր հիվանդությունների դեպքում պետք չէ ընդունել այդ դեղամիջոցը: Ամերիկացի գիտնականների վերջին ուսումնասիրությունները, սակայն, ցույց են տվել, որ ասպիրինն օգնում է կանխարգելել քաղցկեղը:
Ալավերդու Սանահին կայարան թաղամասի համար 1 շենքի բնակիչներն ու նրանց ընկեր-բարեկամները շենքում ելումուտն իրականացնում են ծայրաստիճան զգոնությամբ:
Մովսես գյուղի երկու բնակիչները խոստովանեցին, որ իրենք էին կատարել գողությունը:
Ընդդեմ «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերության՝ ներկայումս առկա է 10 դատական գործ, որոնք գտնվում են ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանների, ինչպես նաև՝ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի վարույթում:
Եվրամիության անդամ 13 երկիր հանդես է եկել Արևելյան գործընկերության անդամ պետությունների հետ հարաբերությունները շարունակելուն միտված նոր գործողությունների ծրագրի մշակման առաջարկությամբ, որն արդեն իսկ ստացել է «Եվրոպական փաթեթ» անվանումը:
Ինչ վերաբերում է լրագրող Անի Գևորգյանի այն հայտարարությանը, թե իր նկատմամբ ոստիկանության Կենտրոնականի բաժնում կատարվել են անօրինական գործողություններ, ապա ՀՀ ոստիկանության պետի կողմից այդ առնչությամբ նշանակվել է ծառայողական քննություն:
Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները, օպերատիվ տեղեկություններն իրացնելիս, փետրվարի 10-ին, ժամը 19.10-ին, բերման են ենթարկել 1971 թ. ծնված Արթուր Բ.-ին և 1951 թ. ծնված Գագիկ Վ.-ին:
Ռուսական մեր աղբյուրների փոխանցմամբ, չի բացառվում, որ նոր գործարանի կառուցման ծրագրերն էլ կյանքի չկոչվեն, քանի որ, եթե գործարանը պետք է կառուցվի զրոյից, հումքը բերվի Ռուսաստանից, և այստեղ օգտագործվի միայն բանվորական ու գիտական ներուժը, ապա ռուսների համար առավել շահավետ ու հեշտ լուծելի խնդիր կլինի նշված բանվորական ու գիտական ներուժը տանել Ռուսաստան:
Դեպքի վայր ժամանած գազի վթարային ծառայության աշխատակիցները դադարեցրել են արտահոսքը:
Հաղպատի միջնակարգ դպրոցում 2013թ. մայիսի 20-ից սկսվել են քանդման աշխատանքներ, որոնց հաջորդել են հիմնանորոգման շինարարական աշխատանքները:
Հաճախորդների սպասարկման բարելավման և մասնաճյուղերի աշխատանքի օպտիմալացման նպատակով, Յունիբանկն անցում կկատարի «մեկ պատուհանի» սկզբունքով աշխատանքի:
Ոստիկանության Կոտայքի բաժնում քննվող մի քրեական գործի շրջանակներում` ոստիկանության Գառնիի բաժանմունքի ծառայողները փետրվարի 10-ին 1962 թ. ծնված Գրիշա Ա.-ի տանը և կից օժանդակ շինություններում կատարած խուզարկությամբ հայտնաբերել են 5.45 մմ տրամաչափի 14, ինքնաձիգի 7.62 մմ տրամաչափի 12, «Կարաբին» տիպի հրացանի 7.62 մմ տրամաչափի 8 փամփուշտ:
Փետրվարի 11-ին, ժամը 14.00-ին, 1966 թ. ծնված Հմայակ Մ.-ն ոստիկանության Աշտարակի բաժնում կամավոր հանձնել է «ՏՕԶ» փամփուշտ կրակող ինքնաշեն սարք, ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 73 փամփուշտ, հակահետևակային նռնակի պայթուցիչ և հակատանկային ական:
40-ամյա Ալոյանը դատապարվել է դաշնային դատարանի կողմից քրեական այն գործով, որով անցնում է 90 անձ, որոնցից 70-ը մեղավոր է ճանաչվել «Հայկական ուժ» հանցախմբի հանցավոր գործունեության հետ առնչություն ունենալու կապակցությամբ:
«Զանգեզուր» կենսոլորտային համալիրում եւ «Խուստուփ» պետական արգելավայրում գիտական ուսումնասիրությունների, անտառատնկման աշխատանքների կատարման ծառայությունների իրականացում
Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ Ա. Շաղոյանի հաղորդման առթիվ նախապատրաստված նյութերով 13.12.2013 թ. նշանակվել է հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն, ինչի կատարումը հանձնարարվել է ՀՀ առողջապահության նախարարության դատաբժշկական գիտագործնական կենտրոնին։
Փետրվարի 11-ին, ժամը 17.00-ին, ոստիկանության Սպիտակի բաժնի ծառայողները, օպերատիվ-տվյալներն իրացնելիս, Սպիտակ քաղաքի Ալեք Մանուկյան փողոցում գտնվող մշակույթի տան մոտից, ապօրինի թմրանյութ պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 1956 թ. ծնված Համլետ Ղ.-ին և 1975 թ. ծնված Գևորգ Թ.-ին:
Կոչ ենք անում բոլոր վարորդներին տրանսպորտային միջոցը վարել միայն գործարանային արտադրության (կամ համարժեք) լուսային և ձայնային ազդանշաններ արձակելու սարքավորումներով կահավորված վիճակում և ձայնային ազդանշաններ տալ միայն օրենսդրությամբ նախատեսված դեպքերում:
Երեկ` փետրվարի 12-ին, երեկոյան ժամը 19։00-ի սահմաններում, Երեւանի Մաշտոցի պողոտայում մի խումբ ոստիկաններ խոչընդոտել են «Չորրորդ իշխանություն» օրաթերթի թղթակից Անի Գեւորգյանի եւ «iLur.am» լրատվական կայքի օպերատոր Սարգիս Գեւորգյանի գործունեությանը եւ, բիրտ ուժ կիրառելով, նրանց բերման ենթարկել ոստիկանության Կենտրոնի բաժին։