
Իտալիայի նոր կառավարությունն այսօր կանցկացնի իր առաջին նիստը

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ` Ֆլորենցիայի քաղաքապետ, աջակենտրոն Մատեո Ռենցին, որին երկրի նախագահ Ջորջո Նապոլիտանոն առաջադրել է երկրի վարչապետի պաշտոնում, երեկ ներկայացրել է նոր կառավարության կազմը:
Նախարարների ցուցակում ընդգրկվել է 16 մարդ, որի կեսը կազմում են կանայք: Դրա համաձայն, Ռենցին առաջարկում է ներքին գործերի նախարարի պաշտոնում թողնել Անջելինո Ալֆանոյին, ինչպես նաև առողջապահության նախարար Բեատրիչե Լորենցինին ու տրանսպորտի և ենթակռուցվածքների նախարար Մաուրիցիո Լուպիին:
Փոխվարչապետի պաշտոնը, որը զբաղեցնում էր Անջելինո Ալֆանոն, պետք է վերացվի: Նոր կառավարությունում արտգործնախարարի պաշտոնն առաջարկվել է Ֆեդերիկա Մոգհերինիին, պաշտպանության նախարարի պաշտոնը` Ռոբերտա Պինոտիին, էկոնոմիկայի նախարարի պաշտոնը` Պիեռ Կառլո Պադոանին, արդարադատության նախարարի պաշտոնը` Անդրեա Օռլանդոյին:
Իտալիայի նոր կառավարությունն այսօր առավոտյան պետք է երդում է տար, ինչից հետո սկսվելու է նրա առաջին նիստը: Իտալիայի խորհրդարանը մեկ շաբաթվա ընթացքում պետք է քվեարկի նրան վստահություն հայտնելու շուրջ: Եթե Իտալիայի խորհրդարանը վստահություն հայտնի կառավարության նոր կազմին, ապա 39-ամյա Ռենցին կդառնա երկրի պատմության մեջ ամենաերիտասարդ վարչապետը:
Ռենցին վարչապետի պաշտոնում կփոխարինի Դեմոկրատական կուսակցության առաջնորդ Էնրիկո Լետային, ով հրաժարական էր տվել փետրվարի 14-ին: Լետայի հրաժարականի նախաձեռնողը եղել է հենց Ռենցին: