Դասալքության մեղադրանքով հետախուզվողին հայտնաբերեցին 14 տարի անց` Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո
Փետրվարի 22-ին, ժամը 02.15-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո բերման են ենթարկել 1978 թ. Ծնված Արմեն Խ.-ին, որը 2000 թ. դեկտեմբերի 22-ից ՀՀ ՊՆ ՌՈ կողմից հետախուզվում էր դասալքության մեղադրանքով:
Խափանման միջոցը` կալանք:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: