
ԿԺԴՀ-ը ՄԱԿ-ին մեղադրել է իր մասին կեղծիքներով լեցուն զեկույց պատրաստելու մեջ

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ` ԿԺԴՀ-ի ԱԳՆ-ը կարծում է, որ ՄԱԿ-ի` Հյուսիսային Կորեայում մարդու իրավունքների խախտումների հետաքննման հանձնաժողովի զեկույցը կեղծիք է:
ԿԺԴՀ-ի ԱԳՆ-ը հայտարարել է, որ չի ընդունում ՄԱԿ-ի հանձնաժողովի կատարած եզրակացությունները, և երբեք էլ չի ճանաչել այդ հանձնաժողովի գոյությունը. «ԿԺԴՀ-ը կտրականապես մերժում է այդ «զեկույցը»:
Այն խեղաթյուրում է ժողովրդի կյանքի իրական պատկերը և լեցուն է բացարձակ կեղծիքով ու հնարանքներով, միտումնավոր պատրաստված է թշնամական ուժերի, այդ թվում նաև այն հանցագործների կողմից, որոնք երկրից փախել են հարստանալու նպատակով պետության դեմ մի շարք հանցանքներ գործելուց հետո»:
ՄԱԿ-ի` Հյուսիսային Կորեայում մարդու իրավունքների խախտումների հետաքննման հանձնաժողովը երկուշաբթի ներկայացրել էր ԿԺԴՀ-ում տիրող իրավիճակի մասին 372 էջանոց զեկույց: