Արմավիրցիների կարծիքով, ոստիկանությունը կանխեց շարունակվող վենդետան. shamshyan.com
Ինչպես գրում է shamshyan.com-ը, այսօր` կեսգիշերին, ոստիկանության Արմավիրի մարզային վարչության և ոստիկանության Արմավիրի բաժնի օպերատիվ խմբերը, որոնց մեջ է ներառված եղել քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության ծառայողները, օպերատիվ տվյալններն իրացնելիս, բացատրական աշխատանքի արդյունքում կարողացել են հայտնաբերել փետրվարի 19-ին Արմավիր քաղաքի «Նավասարդ» խորտկարանում վիճաբանած և կրակոց արձակած անձանց: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մեղայականով Արմավիրի ոստիկանություն են ներկայացել Արմավիր քաղաքի Աբովյան 141 շենքի բնակիչ 34-ամյա Արթուր Եփրեմյանը` Բուռչո մականվամբ, նրա եղբայրը` Գրիգոր Եփրեմյանը` Բոքսի ապեր մականվամբ և Արմավիրի մարզի Հոկտեմբեր գյուղի բնակիչ 47-ամյա Ցոլակ Ենոքյանը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով, Ա. Եփրեմյանը ոստիկաններին է ներկայացրել նաև 9 մմ տրամաչափի թմբուկավոր ատրճանակ, որի մեջ եղել է 7 հատ 9 մմ տրամաչափի փամփուշտ: Ըստ ֆոտոլրագրողի, այդ պահին խորտկարանում են եղել նաև Ց. Ենոքյանի որդին` 25-ամյա Էվրիկա Ենոքյանը, Սարդարապատ գյուղի բնակիչ 41-ամյա Մկրտիչ Հակոբյանը, Արմավիր քաղաքի Բաղրամյան 11 շենքի բնակիչ 40-ամյա Տիգրան Գալստյանը և Սարդարապատ գյուղի բնակիչ 26-ամյա Սևակ Եփրեմյանը: Ըստ արմավիրցիների պատմածի, կրակոցը արձակել է Ա. Եփրեմյանը «Բուռչոն» և վիճաբանության պատճառը եղել է իբրև իրար թարս նայելը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Եփրեմյանները հանդիսանում են անցյալ տարվա նոյեմբերի 14-ին Արմավիրի մարզում սպանված «Ստուկաչ» մականվամբ 41-ամյա Արմեն Եփրեմյանի հորեղբոր տղաները ու շատ արմավիրցիների կարծիքով, եթե Արմավիրի ոստիկանության մարզային վարչությունն ու Արմավիրի ոստիկանության բաժնի քրեական հետախուզության աշխատակիցները ու համայնքային ոստիկանության աշխատակիցները օպերատիվ չգործեին ու իրավիճակը չվերցնեին իրենց հսկողության տակ, ապա հնարավոր էր մի կաթիլ մեղրի պատմություն հիշեցնող վիճաբանությունը «Ստուկաչ» Արմենի դեպքի նման ավարտվեր սպանություններով:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի