
Սերժ Սարգսյանն այս տարի աննախադեպ քանակով մեդալներ է շնորհելու. «Ժամանակ»

«Ժամանակը» գրում է. Սերժ Սարգսյանն այս տարի աննախադեպ քանակով մեդալներ է շնորհելու. նախագահի նստավայրը 2014-ի համար 1350 մեդալներ ու կրծքանշաններ, 70 շքանշաններ է գնել, ինչպես նաև 1650 տուփ դրանց համար՝ ընդհանուր առմամբ ծախսելո 61 մլն դրամ՝ մոտ 150 հազար ԱՄՆ դոլար։ Ուշագրավ է նաև, որ նախագահականը այս տարի 521 խոհանոցային դանակներ է գնելու. թե ի՞նչ է անելու այդքան խոհանոցային դանակները՝ հայտնի չէ։ Խոհանոցային դանակների համար նախագահական նստավայրը կծախսի 1 մլն 45 հազար դրամ։
Մանրամասները «Ժամանակի» այսօրվա համարում։