Որտեղ կաշխատեն Աղվան Հովսեփյանի «կադրերը». «Ժողովուրդ»

Ըստ «Ժողովուրդի» տեղեկությունների՝ միասնական քննչական մարմնի կազմավորումից հետո ստեղծվելու է իրավական ապահովման հանձնաժողով, որտեղ աշխատելու են ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի «կադրերը»։ Տեղեկություններ կան, որ Ա. Հովսեփյանի նախկին տեղակալ Արմեն Դանիելյանը ևս լինելու է կոմիտեի կազմում։ Երեկ Ա. Դանիելյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ սխալ է ասել Ա. Հովսեփյանի «կադրեր». «Ես խոր հարգանք ունեմ պարոն Հովսեփյանի նկատմամբ, ես այդ մասով չեմ կարող որևէ կարծիք ներկայացնել, թե ով կվերադառնա կամ չի վերադառնա, բայց, համենայն դեպս, ես մտածում եմ, որ շատ պրոֆեսիոնալ իրավաբաններ կան, որոնք պետք է անպայման աշխատեն այդ համակարգում»։ Ա. Դանիելյանը նշեց նաև, որ միանշանակ է՝ ինքը կվերադառնա իրավական համակարգ, բայց չցանկացավ փակագծերը բացել։ Հավելենք, որ երեկ ԱԺ առաջիկա քառօրյայի օրակարգում ընդգրկվել է «ՀՀ քննչական կոմիտեի մասին» օրինագիծը։

Ավելի մանրամասն Կարդացեք «Ժողովուրդի» այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728