Բաժիններ՝

Ռուսաստանը պատրաստ է պատերազմել Ղրիմի համար. The Financial Times

Բրիտանական The Financial Times պարբերականի փոխանցմամբ` Ռուսաստանը պատրաստ է պատերազմել հանուն Ղրիմի` պաշտպանելու համար այնտեղ բնակվող էթնիկ ռուսներին ու իր ռազմաբազաները: Այս մասին պարբերականին հայտնել է ռուս բարձրաստիճան մի պաշտոնյա.

«Եթե Ուկրաինան մասնատվի, ապա դա կհանգեցնի պատերազմի: Նախևառաջ նա կզրկվի Ղրիմից, քանի որ մենք կմտնենք այն և կպաշտպանենք այն, ինչպես որ արեցինք Վրաստանում»:

Նշվում է, որ Ղրիմի բնակչության 60 տոկոսը կազմում են էթնիկ ռուսները, իսկ մնացյալ 40 տոկոսն ուկրաինացիներ ու Ղրիմի թաթարներ են: Փետրվարի 20-ին Ղրիմի խորհրդարանի նախագահ Վլադիմիր Կոնստանտինովը չէր բացառել, որ Ղրիմը կարող է անջատվել Ուկրաինայից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս