Վենեսուելայի իշխանությունները սպառնացել են դադարեցնել գազի մատակարարումը «ֆաշիստներով շրջապատված շրջաններին»
Lenta.ru-ի փոխանցմամբ` Վենեսուելայի իշխանություններն այսօր սպառնացել են դադարեցնել գազի մատակարարումն այն շրջաններ, որոնցում անցկացվում են բողոքի ակցիաներ:
Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Վենեսուելայի էներգետիկայի նախարար և Petroleos de Venezuela պետական նավթային ընկերության ղեկավար Ռաֆայել Ռամիրեսը.
«Մենք հարկադրված կլինենք դադարեցնել գազի մատակարարումն այն շրջաններին, որոնք շրջապատված են ֆաշիստների կողմից, որպեսզի ապահովենք համընդհանուր անվտանգություն»: Ռամիրեսը չի մանրամասնել, թե երբ և որտեղ է պլանավորված գազի մատակարարման անջատումը:
Հակակառավարական զանգվածային ակցիաները ողջ Վենեսուելայում ընթանում են փետրվարի 4-ից: Ցուցարարները բողոքում են տնտեսական ճգնաժամի ֆոնին գնաճի դեմ և պահանջում են երկրի կառավարության հրաժարականը: