Ուկրաինայի ժողովուրդը իսկապես կանգնեց մինչև վերջ և իր ուզածին հասավ, դա արդեն փաստ Է. Անդրանիկ Մանուկյան. «ՀԺ»

Այս օրերին բազմաթիվ երկրնրի դեսպաններ և և արտգործնախարարներ տարբեր ձևաչափերով հայտարարություններով ու կարծիքներով հանդես եկան Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ։ Որևէ հայ դիվանագետ, դեսպան կամ պաշտոնյա, չեն շտապում տեսակետ հայտնել Ուկրաինայի իադարձությունների վերաբերյալ, որոնք ողջ աշխարհի ուշադրության կենտրոնում են։ Ուկրաինայում Հայաստանի դեսպան Անդրանիկ Մանուկյանի հետ «Հայկական Ժամանակի» զրույցը այս թեմայի շուրջ է, որից ներկայացնում ենք հատվածներ.

– Մեր դեսպանատունը մինչև հիմա որևէ քաղաքական հայտարարություն չի արել, հնարավո՞ր է անի նման մի հայտարարություն։

– Դեսպանատունը քաղաքական հայտարարություն անելու կարիք չունի։ Ի՞նչ քաղաքական հայտարարություն պիտի անենք։

– Կամ ուղերձով դիմեք Ուկրաինայի 600 հազար հայ և մյուս բոլոր քաղաքացիներին։

– Ամեն օր դեսպանատան մեր բոլոր աշխատակիցները շփվում են մեր քաղաքացիների հետ։ Ի՞նչ ուղերձ անենք։ Այդպիսի ուղերձի կարիք չկա։ Ուկրաինայի ժողովուրդն իր խնդիրներն ունի, ոտքի է կանգնել և իր խնդիրները լուծում է։ Ասում եմ, շուրջ 600 հազար հայ է ապրում Ուկրաինայում, նրանց մեծ մասը Ուկրաինայի քաղաքացիներ են։ Նրանք այստեղի կյանքին ակտիվ մասնակցում են և՛ քաղաքական, և՛ տնտեսական, և՛ մշակութային։ Տեսեք, այնտեղ Մայդանում էլ հայեր կան։ Օրինակ, մենք մի լավ նկարիչ ունենք՝ Եղիազարյանը, որը Մայդանից դուրս չի գալիս։ Մեզ շատ լավ ծանոթ է, ես անընդհատ խոսում եմ հետը, ասում եմ՝ այ տղա, վտանգ կլինի քեզ։ Ասում է՝ վտանգ չկա, պարոն դեսպան, ամեն ինչ նորմալ Է։ Ինչպե՞ս ասեմ, քաղաքական հայտարարություններ անում են պետությունները։ Ես ներկայացնում են Հայաստանի Հանրապետությունը։ Եթե ես հայտարարություն անեմ, դա պետք է անեմ ՀՀ-ի անունից։ Դրան համար որևէ դեսպան, եթե չունի պետությունից հրահանգ, որ հայտարարություն անի, իրավունք չունի անել։

– Իսկ դուք անձամբ, ինչպե՞ս եք վերաբերվում այդտեղ տեղի ունեցողին, ձեր գնահատականն ինչպիսի՞ն է։

– Իմ գնահատականը՝ ես չգիտեմ ինչպես կլինի, բայց այն, որ Ուկրաինայի ժողովուրդը, որն իսկապես կանգնեց մինչև վերջ և իր ուզածին հասավ, դա արդեն փաստ Է։ Փաստ է։ Ամեն ժողովուրդ ունի իր խնդիրները, սա ուկրաինացի ժողովրդի խնդիրն է, նրանք կանգնեցին, լուծեցին։ Ես չգիտեմ ինչ գնահատական տամ։ Պարզապես ամեն օր հետևում եմ և այն ժամանակները մեկ-մեկ գիշերները գնում էի Մայդան, շրջում էի՝ տեսնում էի մարդկանց, զրուցում Էի։ Իհարկե, դեսպաններին շատ լավ էին ընդունում ընդդիմադիրները, բայց կոնկրետ գնահատական… Մարդիկ ինչ ուզում էին, դրան հասան։ չգիտեմ ինչ պատասխանեմ։

– Կարծում եք, կհաղթի՞ Ուկրաինայի ժողովուրդը։

– Իր ուզածին հասավ, ինչ պահանջում էր՝ արտահերթ նախագահական ընտրություններ, Սահմանադրության փոփոխություն, ուզում էին, հասան։ Մնում է, իրենց մյուս պահանջները կատարվեն՝ գլխավոր դատախազ, ներքին գործերի նախարար, մյուսներին պատժեն։ Դա արդեն հետագա քայլեր են։

Ավելի մանրամասն կարդացեք «Հայկական Ժամանակի» այսօրվա հա

Տեսանյութեր

Լրահոս