
Ղրիմի Գերագույն խորհրդի ղեկավարը մեկնում է Մոսկվա

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն պլանավորել է վաղը հանդիպել Ղրիմի Գերագույն խորհրդի ղեկավար Վլադիմիր Կոնստանտինովի հետ: Այս մասին գործակալությանը հայտնել է վերին պալատում նրա աղբյուրը:
Սրանից առաջ Կոնստանտինովը հայտարարել է, որ Մոսկվա է մեկնելու մոտ ժամանակներս: Նրա մոսկովյան այցը, որը պետք է մեկնարկեր այսօր, հետաձգվել էր Ղրիմի խորհրդարանի այսօրվա արտահերթ նիստի պատճառով, որում նշանակվել է Ուկրաինայի կազմից դուրս գալու և Ռուսաստանի կազմի մեջ մտնելու մասին հանրաքվեն:
Կոնստանտինովն ընդգծել է, որ իրենք հստակեցրել են իրենց դիրքորոշումը, և այժմ իրենց համար կարևոր է Ռուսաստանի արձագանքը դրա նկատմամբ: