Բաժիններ՝

Յանուկովիչն ու նրա թիմն անցանկալի անձ են ճանաչվել Լատվիայում ու Լիտվայում

ДОЖДЬ հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Լատվիան արգելք է դրել Ուկրաինայի չորրորդ նախագահ Վիկտոր Յանուկովիչի կողմից երկիր մուտք գործելու վրա: Այս մասին նշված է Լատվիայի ԱԳՆ-ի կայքում:

Բացի Յանուկովիչից, Լատվիայում անորոշ ժամկետով անցանկալի անձ են հայտարարվել ուկրաինացի 17 նախկին պաշտոնյաներ, որոնց թվում են հայտնվել ներքին գործերի նախկին նախարար Վիտալի Զախարչենկոն, նախկին գլխավոր դատախազ Վիկտոր Պշոնկան, անվտանգության ծառայության նախկին ղեկավար Ալեքսանդր Յակիմենկոն, նախկին վարչապետ Նիկոլայ Ազարովը, նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Անդրեյ Կլյուևը, արդարադատության նախկին նախարար Ելենա Լուկաշը և առողջապահության նախկին նախարար Ռաիսա Բոգատիրևան:

Նշվում է, որ նախօրեին Յանուկովիչն ու ուկրաինացի նախկին չինովնիկներն անցանկալի անձինք են ճանաչվել նաև Լիտվայում: ԵՄ-ն իր հերթին պատժամիջոցներ է սահմանել վերոնշյալ անձանց նկատմամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս