Ղրիմի կարգավիճակի մասին հանրաքվեն ապօրինի է. Ուկրաինայի արդարադատության նախարարություն
РБК-Украина-ի փոխանցմամբ՝ այս տարվա մարտի 16-ին նշանակված Ղրիմի ինքնավար հանրապետության կարգավիճակի մասին հանրաքվեն ապօրինի է: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ուկրաինայի արդարադատության նախարար Պավել Պետրենկոն.
«Այդ հանրաքվեի վերաբերյալ ամեն տիպի որոշում ապօրինի է, քանի որ երկրի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանն առնչվող հարցերը չեն կարող դիտարկվել տեղի հանրաքվեի ժամանակ:
Դա միայն համազգային հանրաքվեի հարցն է: Ուկրաինայում գոյություն չունի տեղական հանրաքվեի մասին օրենք: Բացի այդ, Ղրիմում այդ որոշումն ընդունվել է ընթացակարգերի խախտմամբ:
Գլխավոր դատախազության նախաձեռնությամբ որոշում է ընդունվել Ղրիմի խորհրդարանի ու այսպես կոչված Ղրիմի պրեզիդիումի աշխատանքների դադարեցման մասին: Ղրիմում որոշումներն ընդունվում են ռուս զինվորականների ճնշման ներքո»: